Ձախողված իշխանությունը նախ պետք է հեռացվի. Արթուր Խաչատրյան
27 Ապրիլ 2022
«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Արթուր Խաչատրյանի խոսքով, ընդդիմության գործողությունների արդյունքում նախ ձախողված իշխանությունը պետք է հեռանա և մինչև ընտրությունների միջոցով նոր իշխանության ձևավորումը, պետք է ձևավորվի ժամանակավոր, ազգային համաձայնության կառավարություն, որը կներկայացնի լայն հասարակական շերտերը:
Անդրադառնալվ մեղադրանքներին, թե ընդդիմությունն աթոռակռիվ է տալիս, Արթուր Խաչատրյանը շեշտեց՝ աթոռակռիվն իրենք են տալիս, դրա առհավատչյան ՊՊԾ-ին գումար հատկացնելը և այն վարչապետի ենթակայության տակ դնելու ցանկությունն է:
«Այդ գումարը, փոխանակ ուղարկեն զինվորեին, պարեկին են տալիս սա շատ հստակ խոսում է իր նպատակի մասին»:
Մանրամասները՝ տեսանյութում