Ձեր ամեն քայլափոխը մահ ու արյուն է․ ՀՅԴ ՀԵՄ «Դիմադրություն» շարժման իրազեկման ակցիան կառավարության դիմաց
27 Ապրիլ 2022
Այսօր՝ ապրիլի 27-ին ՀՅԴ ՀԵՄ անդամները կառավարության դիմաց իրազեկման ակցիա են իրականացրել։
«Հայաստան» դաշինքի պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը և Թադևոս Ավետիսյանը կառավարության շենքի առջև կարմիր ներկ են թափել և ձեռքերն «արնոտել»՝ ի նշան կառավարության գործողությունների։
Երբ Թադևոս Ավետիսյանը փորձել է ձեռքերով կարմիր ներկը դաջել կառավարության դիմացի մայթին, ոստիկանները բռնի ուժով նրան հեռացրել են այդ հատվածից, ապա պատգամավորին ուժով նստեցրել ոստիկանական մեքենա։
«Նիկո՛լ, մարդասպան» , «Նիկո՛լ, հայասպան»,-վանկարկում էին ցուցարարները։
Քրիստինե Վարդանյանը նշեց, որ սպանված հղի կինը մեզանից յուրաքանչյուրի անդամը պիտի լիներ և այդ թափված արյունը մերն է՝ ուրիշինը չէ, 2 վայրկյան շուտ հասնելու համար 2 մարդու կյանք են խլել։
Դուք եք մահեր բերում պատերազմով, առողջապահական խնդիրներով, փողոցներում երթևեկելով․ ասաց Թադևոս Ավետիսյանը, դիմելով կառավարությանը։
«Ձեր ամեն քայլափոխը մահ ու արյուն է։ Ամեն հաջորդ օր ստեղծում եք ավելի վատ պայմաններ՝ սոցիալական, տնտեսական։ Դուք իմ հայրենիքը տանում եք կործանման, դուք պիտի գնաք և վերջ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում