Փաշինյանի վախերն այլեւս դրսեւորվում են ամենուրեք․ Արթուր Խաչատրյան
28 Ապրիլ 2022
Ապրիլի 27-ին Հրապարակ TV-ի հանդիպում հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել հետպատերազմյան ժամանակահատվածում ընդդիմության պայքարի փուլերին՝ մինչե 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններ և հետընտրական շրջան կտրվածքով։ Խոսելով պայքարի ներկա փուլի մասին՝ Արթուր Խաչատրյանն այն անվանեց վճռական փուլ՝ հաղթանակի և իշխանություններին հրաժարական պարտադրելու իմաստով։
Արթուր Խաչատրյանն անդրադարձել է նաև շրջանառվող այն խոսակցություններին, թե խորհրդարանական ընդդիմության մեջ ինչ-ինչ խլրտումներ ու տարաձայնություններ կան։ «Դա ընդամենը տպավորություն է, որ պայմանավորված է ապակենտրոն պայքարի մարտավարությամբ»,- ասել է պատգամավորը։
Նա խոսել է նաև դիմադրության շարժման մեջ տնտեսական բաղադրիչի մասին, նշելով, որ մեծ թվով մարդիկ շարժմանն են միանոմ՝ սցիալական ծանր դրության և այդ վիճակից ելքեր չտեսնելու պատճառով։
Մանրամասները՝ տեսանյութում։