ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն ընդունել է ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչության անդամներին
01 Մայիս 2022
Այսօր՝ մայիսի 1-ին ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և Հայ Օգնության Միության Կենտրոնական Վարչության անդամների միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՕՄ-ի առաջիկա ծրագրերը՝ Հայաստանում և Արցախում, ինչպես նաև բարեսիրական միության ներկազմակերպական անելիքները:
ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչության ատենապետուհի Նաիրի Տերտերյանն ու վարչության մյուս ընկերուհիները կարևորել են հատկապես Արցախում նախատեսված սոցիալական ներդրումային ծրագրերն ու Արցախի քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից և վիրավոր շուրջ 250 արցախցի և հայաստանցի ուսանողներին սոցիալական աջակցություն տրամադրելու նախաձեռնությունները:
Ներկազմակերպական հարցերում Միությունը նպատակ է դրել տարածքային կառույցների կարողությունների շարունակական մեծացման և գործիչների միջոցով էլ ավելի ակտիվացնել աշխատանքներն ու ընդլայնել ծրագրերը: Այս հարցերը քննարկելու նպատակով առաջիկայում նախատեսվում է գումարել ՀՕՄ-ի Շրջանային վարչությունների անդամների ժողով: