Դուրս եկեք փողոց՝ միացեք ձեր հայրենակիցներին․ Իշխան Սաղաթելյան
02 Մայիս 2022
Մայրաքաղաքաք Երևանում այսօր, վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները։ Փակվել են մի շարք փողոցներ։
Այս պահին 14 փողոց փակված է մեր քաղաքացիների կողմից, 5-10 հոգով դուք էլ դուրս եկեք փողոց՝ կաթվածահար արեք երթևեկությունը․ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, ով բազմաթիվ այլ քաղաքացիների հետ գիշերել է Ֆրանսիայի հրապարակում։
«Այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում դադարեցնելու ենք երթևեկությունը, մեր հայրենկիցներին կոչ եմ անում՝ դուրս եկեք փողոց, որպեսզի հեռացնենք այս իշխանությանը, շտկենք մեր մեջքը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա կոչ արեց յուրաքանչյուրին իր ձևով դրսևորել իր բողոքի ակցիան։
Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ՝ «Հայե՛ր, միացեք, թուրքին հեռացնենք», «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով՝ արժանապատիվ քաղաքացիների երթը շրջեց մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով և փակեց դրանք տարբեր հատվածներում։
Երթը նախ՝ անցավ Մաշտոցի պողոտայով, փակեց այն բոլոր ուղղություններով, ապա Ամիրյանով շարժվեց դեպի այլ փողոցներ։ Ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ լարվածություն առաջացավ։
Ոստիկանները հորդորեցին փողոցը բացել, սակայն ակցիայի մասնակցիները հրաժարվեցին, ինչից հետո ոստիկանները սկսեցին քաշքշել նրանց։ Քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան»։
Վազգեն Սարգսյան-Մովսես Խորենացի հատվածից ոստիկանները անհամաչափ բիրտ ուժ կիրառելով, հայհոյելով՝ ապօրինի բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին։
Նրանք քաշքշեցին նաև ԱԺ պատգամավորենրին, որոնք մասնակցում էին ակցիային։
Ոստիկանները բերման ենթարկեցին նաև ակցիայի հետ կապ չունեցող քաղաքացիների, որոնք պարզապես գտնվում էին մոտակայքում։
Մայրաքաղաքում հազարավոր ոստիկանների թվում կան նաև դիմակավոր ոստիկաններ: Փողոց են դուրս բերվել անգամ նախկին՝ «հրեշտակների» գնդի հագուստով ոստիկաններ, մինչդեռ այդ գունդը վաղուց ցրել են: Ոստիկանի արտահագուստի տակ թաքնված՝ անհայտ կարգավիճակի մարդիկ Հաղթանակի կամրջից ու Հերացու փողոցից բազմաթիվ քաղաքացիների բերման ենթարկեցին:
Մեր անհնազանդության ակցիաները շարունակվում են, իսկ ժամը 18։00-ին տեղի կունենա հավաք Ֆրանսիայի հրապարակում․ լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Ոստիկանության ուժերը՝ դիմակավորված ոստիկանները և կամիր բերետավորները, մայրաքաղաքի փողոցներից բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին, ինչն ուղղակի անթույլատրելի է։ Ոստիկանների մեջ կան մարդիկ, որ չգիտեմ ում կողմից են ղեկավարվում, բայց արդեն գնալով հաստատվում է այն լուրը, որ որոշ օլիգարխներ ոստիկանության գլխարկների տակ մարդիկ ունեն»,- նշեց Սաղաթելյանը։
Ոստիկանության լրատվության վարչությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ այսօրվա անհնազանդության գործողությունների ընթացքում ՀՀ ոստիկանությունն այս պահի դրությամբ բերման է ենթարկել 189 անձի։
https://youtu.be/-AUUFn8T5aw