Մենք պատերազմ չենք ուզում, բայց առավել ևս՝ գաղթականի ցուպը չենք ուզում․ Տարոն Տոնոյան
03 Մայիս 2022
Այս օրերին բազմաթիվ կոչեր ենք լսել, բայց կան հարցեր, որոնք պետք է իրենց պատասխանն ստանան, որ մեր հայրենակիցների համար հասկանալի լինի․ Ֆրանսիայի հրապարակում քայլերթից հետո շարունակվող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, միացե՛ք մեզ, մեր վերքերը դեռ արնածոր են, մեր տղաների հիշատակը դեռ ոտնահարվում է, Ղարաբաղը մենակ է, մենք պետք է լինենք Ղարաբաղի կողքին, հայի, արցախցու կողքին»,-ասաց Տարոն Տոնոյանը։
Տեսնելով այս ծով բազմությունը, անհնար է ոգևորությունը զսպել․ ասաց նա։
«Սիրելի՛ ժողովուրդ, ուրախ եմ այս օրվա համար, հասկանում եմ այն բազում մարտահրավերները, որոնք կանգնած են մեր առջև․ ովքեր ղեկավարում են այս շարժումը՝ պատասխանատավություն են կրում և պիտի կրենք մինչև վերջ՝ թիվ մեկ պատասխանատուն ես եմ, թիվ մեկ մեղավորն էլ ես կլինեմ՝ սա՛ է մեր տարբերությունը այս իշխանությունների հետ»,-ասաց Տարոն Տոնոյանը։
Մենք պատերազմ չենք ուզում, նշեց նա, բայց առավել ևս գաղթականի ցուպը չենք ուզում․ մենք զենքն ենք ուզում լինի մեր ձեռքին, որովհետև զենքով պիտի թելադրենք խաղաղությունը, որովհետև բանակ ունենալով է ազգի խաղաղության գրավականը և մենք դա կարող ենք անել։
Մենք գործ ունենք անելու, ասաց բժիշկ-ազատամարտիկը, մենք դա կարող ենք անել՝ ապացուցել ենք մեր կյանքով։
Մանրամասները՝ տեսանյութում․
https://youtu.be/CT5qHN7ey6w