«Դիմադրության» շարժման հանրահավաքը․ Իշխան Սաղաթելյանն ընթերցեց ժողովրդի ձևակերպած հանրային պահանջը
04 Մայիս 2022
Այսօր՝ մայիսի 4-ին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց Դիմադրության շարժման հանրահաքը։
«Դեռևս ապրիլի 5-ին մենք Ազատության հրապարակում հրապարակեցինք մեր պահանջները, ասացինք՝ այն իշխանությունը, որ կշեղվի այս սկզբունքներից, րոպե առաջ պետք է հեռանա»,-ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա հիշեցրեց, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի նշաձողը պետք է իջեցվի, մինչդեռ հայ ժողովրդի համար անընդունելի է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։
«Դրանից հետո մենք ժողովրդին ոտքի ենք հանել ու այսօր պետք է ձևակերպենք դրա հրաժարականի հանրային պահանջը։
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, տապալելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում հայկական շահերը պաշտպանելու գործը, բերել է պատերազմ ու պարտություն։
2. Խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմն ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել։
3. 2021 թ. հունիսին խոստացել է 1-2 ամիս անց վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս գերիներ ունենք։
4. Իր նախընտրական ծրագրով խոստացել է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով։ Պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, բայց հիմա գնում է այդ ճանապարհով։
5. Խոստացել է տնտեսական թռիչքաձև աճ, բայց աճում են պետական պարտքը, գները և մահերը։
6. Չի կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից մեկը ողբերգական ավարտ ունեցավ։
Պադավատապետության վերացումից էր խոսում։ Կարմիր լույսի տակ իր շարասյունի կանգնելը, հետիոտնին զիջելը որպես ձեռքբերում ներկայացնող անձն օրը ցերեկով վրաերթի ենթարկեց հղի հայ կնոջը և ինչպես միշտ փախավ։
Ելնելով այս ամեն ինչից՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ ու պետք է հրաժարական տա»։
Հանրային պահանջը ողջունեցին ներկաները ծափահարություններով, համաձայնվեցին այն ներկայացնել որպես հանրահավաքի մասնակիցների պահանջ։
Սաղաթելյանն ասաց, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները մեկնել են ԱԺ այս պահանջը Նիկոլ Փաշինյանի ճակատին հնչեցնելու համար։
Մենք շատ կազմակերպված առաջանում ենք դեպի Խորհրդարան, մենք որևէ շենք չենք գրավելու, որևէ սադանքի չենք գնալու․ դիմելով Ֆրանսիայի հրապարակում հավաքված ժողովրդին։
Սաղաթելյանի կոչով՝ հավաքի մասնակիցները կազմակերպված, «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումներով, «Զարթիր, Լաո» երգի ներքո շարժվեցին Ազգային ժողովի շենք։
Նշենք, որ Ազգային ժողովի շենքի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացրել՝ Փաշինյանն ԱԺ–ում է: Քառօրյա նստաշրջանի ընթացքում այսօր կառավարության անդամների ու պատգամավորների հարցուպատասխանի ժամն է։
Երթը հասավ Բաղրամյան պողոտա եւ փակեց այն: Ժամանակ առ ժամանակ հնչում էին կարճ ելույթներ:
Հավաքվածները վանկարկում էին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ, հեռացիր»:
ԱԺ նիստի ավարտից հետո ոստիկանությունը փակել էր Դեմիրճյան փողոցը, որտեղից ճողոպրել էր Նիկոլ Փաշինյանը։ Սակայն հրմշտոցից հետո փողոցը բացվեց և ցուցարարները Դեմիրճյան փողոցով հասան կառավարական ամառանոցների մոտ: Այստեղ երթը կանգ առավ: Կառավարական ամառանոցների մուտքի մոտ բազմաթիվ ոստիկաններ էին հավաքված։ Ներկաները սկսեցին վանկարկել. «առանց թուրքի Հայաստան»։
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ «Ողջ պետական համակարգը պաշտպանում է մեկ խելագարի անվտանգություն»։
Նիկոլը սրանից հետո ժողովրդին միշտ ա՛յ սենց՝ ճաղերի հետևից, փշալարի հետևից է նայելու, ու այս մարդկանց հետևից թաքնված՝ մինչև նորից մտցենք բունկերը․ ասաց նա՝ դիմելով Ազգային ժողովի դիմաց հավաքված բազմահազար մասնակիցներին։
Իշխան Սաղաթելյանը նշեց՝ մեր առաջ որևէ փողոց, հրապարակ չի կարող փակ լինել՝ իշխանությունը այս պահին դուք եք՝ Նիկոլը իշխանություն չունի այս երկրում։
Խորհրդարանի մոտից ժողովուրդը երթով շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ։
«Դիմադրություն» շարժման անդամներն իրենց քայլերթի ժամանակ կանգ առան ԱԳՆ շենքի առջեւ։ Նրանք ցանկանում էին Արցախի դրոշը տեղադրել ԱԳՆ շենքում, սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին։
ՀՀ ԱԳՆ-ի մոտ կենտրոնացած ոստիկանական մեծաթիվ ուժերի հետ երկար բանակցություններից հետո Իշխան Սաղաթելյանը ներս տարավ Արցախի դրոշը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքում տեղադրելու համար։
«Ես մտնում եմ ներս, Արցախի դրոշը տեղադրում եմ շենքում։ Մեր առաջ որևէ փակ դուռ չկա»,- դիմելով քայլերթի մասնակիցներին՝ ասաց Իշխան Սաղաթելյանը։
Քայլերթի մասնակիցները ծափահարություններով ու «Արցախ» վանկարկումներով ողջունեցին նրան։
Դրոշը ՀՀ ԱԳՆ-ում տեղադրելուց հետո Իշխան Սաղաթելյանը միացավ քայլերթի մասնակիցներին։
«Դիմադրություն» շարժման քայլերթը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարունակվում է։
Քիչ անց նրանք կհասնեն Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի կունենա հանրահավաք, օրվա աշխատանքը ամփոփելու և վաղվա աշխատանքները պլանավորելու նպատակով։
Մեր պայքարը շարունակվում է․ հանրահավաքին իր եզրափակիչ խոսքում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Վաղն առավոտից կշարունակեք անհնազանդության ակցիաները: Կոչ եմ անում մարզային բնակչությանը, մարզերում սկսել անհնազանդության ակցիաներ և ցույցեր։ Առավոտյան հանդես կգանք հայտարարությամբ, երեկոյան կլինի հանրահավաք։ «Մեր հաղթանակն այնքան մոտ է, ամեն ինչ մեր ուզածով գնում է առաջ, հանկարծ չհիասթափվեք։ Հոգով, Աստծով մինչև վերջ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ «Հայաստան» խնբացության պատագամաոր Արմեն Ռուստամյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը, որից հետո ընդդիմադիր պատգամավորները բոյկոտել են ԱԺ նիստը:
https://youtu.be/sK9nA2ezCrc