Նիկոլի հետ քննարկելու ոչինչ չկա․ Գեղամ Մանուկյան
04 Մայիս 2022
Չէինք ցանկանում լսել հերթական ստերի շարանը, իրեն էլ ասեցի, որ ցանկացած հանրային բանավեճում տակ է տալու․ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ խոսելով ԱԺ-ում տեղի ունեցած այսօրվա միջադեպի մասին։
«Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ բանակցային պրոցեսին, որին Արմեն Ռուստամյանը արձագանքեց: Ասել եմ, Նիկոլ հերիք է սուտ խոսես, դու այդ ստերի մեջ խեղդվելու ես, իսկ ինքն ասեց՝ եկեք, քննարկեք, բայց իր հետ քննարկելու այլևս ոչ մի բան չկա: Սա Անգլիայի պառլամենտը չէ, որտեղ դժգոհ են վարչապետից, մեզ մոտ կորուստն ու խորտակումը եղել է այնքան ցայտուն է և ողբերգական, որ կա մեկ հանգուցալուծում»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
https://youtu.be/XM4NdabRO4M