Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2022 թ. 1-ին համարը
05 Մայիս 2022
ԱԶԴ
Աշխատակիցների հիվանդության պատճառով որոշ ուշացումով լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2022 թ. 1-ին համարը, որի «Խմբագրականն» ու տեսական-մեթոդաբանական հարցեր քննարկող «Հիմնաքարեր» բաժինը նվիրված են վերջին ամիսներին հետխորհրդային տարածքում ստեղծված նոր իրադրությունից բխող քաղաքական մարտահրավերների և քաղաքակրթական գործընթացների ուսումնասիրությանը։
Ուստի տարածաշրջանում առկա ցեղասպանական բնույթի սպառնալիքների ու դրանց հաղթահարման ուղիների քննությանը նվիրված «Խմբագրականի» հետ միասին հրապարակվել է ռուս-ուկրաինական երկրորդ պատերազմի խորքային պատճառների ուսումնասիրությանը նվիրված «Ռուսական քաղաքակրթության մայրամուտը» հոդվածը, որը ռուս-ուկրաինական առաջին պատերազմի օրերին՝ 2014 թ. սկզբներին լույս տեսած «Նոր մարտահրավերների անատոմիան» հրապարակման շարունակությունն է։ Քանի որ 2014 թ. հրապարակման փաստորեն բոլոր կանխատեսումներն իրականություն են դարձել, կարծում ենք՝ «Վէմ»-ի ընթերցողներին կհետաքրքրեն նաև ներկա պատերազմի պատճառների քննությունն ու դրա հնարավոր հետևանքների կանխատեսումը, որն, ի տարբերություն «Վէմ»-ի «Խմբագրականի», բնականաբար արտացոլում է նրա գիտնական-հեղինակի կարծիքը։
Ներկա ժամանակով թելադրվող ընթացիկ հրապարակումների կողքին՝ «-Վէմ»-ի նոր համարի «Պատմություն» բաժնում տեղ գտած Սարգիս Գ. Պետրոսյանի «Վիպական Հայկը, պատմական Հայկը և նրա ժառանգությունը» և Ռուբեն Լ. Մանասերյանի «Արքայական սուվերենության գաղափարաբանական հիմունքները Բագրատունյաց Հայաստանում» ուսումնասիրություններն անկասկած համալրելու են վերջին տասնամյակների հայ պատմագրության լավագույն ձեռքբերումների շարքը։
«Վէմ» հանդեսն իր ներկա համարով սկսել է նաև Օսմանյան կայսրությունում 1895 թ. աշնանը տեղի ունեցած հայերի զանգվածային կոտորածներին զուգահեռ Անդրկովկասում ցարական Ոստիկանության դեպարտամենտի ձեռնարկած հայ գործիչների ձերբակալությունների մասին վկայող փաստաթղթերի հրապարակումը, որոնց առաջին փաթեթը հետաքրքիր նյութեր է պարունակում նշանավոր հոգևորական, դաշնակցական գործիչ Բագրատ վարդապետ Թավաքալյանի նկատմամբ սկիզբ առած հետապնդումների մասին։ Իսկ երկրորդ փաթեթը ներառելու է Քրիստափոր Միքայելյանի ու ՀՅԴ Բաքվի կամ «Ոսկանապատի» կազմակերպության գործունեությանը վերաբերող փաստաթղթերը։
Ներկայացնում ենք «Վէմ» հանդեսի 2022 թ. 1-ին համարի Բովանդակությունը, Խմբագրականը, և ռուս-ուկրաինական ներկա պատերազմով սկզբնավորվող խորքային քաղաքակրթական գործընթացների գիտական վերլուծությունը։
———————————————————————————————————————
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
ՆՈՐ ՀԱՅՐԵՆԱԶՐԿՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ
ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
Գևորգ Ս. Խուդինյան
ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Սարգիս Գ․ Պետրոսյան
ՎԻՊԱԿԱՆ ՀԱՅԿԸ, ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԿԸ ԵՎ
ՆՐԱ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Ռուբեն Լ. Մանասերյան
ԹԱԳԱՎՈՐ ԵՎ ԱՍՏՎԱԾ
Արքայական սուվերենության գաղափարաբանական հիմունքները Բագրատունյաց Հայաստանում
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Սմբատ Խ․ Հովհաննիսյան
ԱՆՆԱԼՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ (1945-1975)
ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Աշոտ Ն․ Հայրունի
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՐԱՖՖՈՒ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՒՄ
Աշխեն Էդ. Ջրբաշյան
ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՏԱՂԱՉԱՓԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ
ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Վարդան Զ. Պետրոսյան
ՀԻՆ ՀԱՅԵՐԵՆԻ ԽՈՒԼ ՇՓԱԿԱՆ Խ (X)-Ի ԱՊԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԵՎ ՏԱՐԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ
Արամ Գ. Ալեքսանյան
ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆԻԶՄԸ՝ ԳՈՅԱՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱՍՏԻՃԱՆ
Կրկին Թումանյանի
կենսաիմաստասիրության մասին
ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Արսեն Է. Հարությունյան
ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐՆ ՈՒ ԵՐԿՆԱՅԻՆ
ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ՎԻՄԱԳՐԵՐՈՒՄ
Մաս առաջին. Երկրաշարժ
ՄՇԱԿՈՒՅԹ
Ինեսա Գ. Դանիելյան
«ՔՐԻՍՏՈՍԻ ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆԸ» ՄԱՆՐԱՆԿԱՐԸ
Մոմիկի ծաղկած 1302 թվականի ձեռագրում
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Արեւիկ Բ. Մելիքեան
1918 Թ. ՄԱՅԻՍԵԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆԸ
Հայոց ազգագրութեան¬ եւ ազատագրական պայքարի ազգային թանգարանի հաւաքածուներում
ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ
Նաիրա Ժ. Մկրտչյան
ՄԵՐ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ
Եվ հաստատությունների երկարակեցության հիմնախնդրի շուրջ
ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Քնարիկ Ա. Աբրահամեան
ԿՐԿԻՆ ՄԱԿԱՐԵԱՆԻ «ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՏԻՐՈՅԹՆԵՐՈՒՄ»
ԱՐԽԻՎ
Մկրտիչ Դ. Դանիելյան
ՄԻ ՈՒՇԱԳՐԱՎ ՔԱՐՈԶԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Ռուսաստանի Ոստիկանության դեպարտա- մենտի հետաքննությունը Բագրատ վարդապետ Թավաքալյանի 1895 թ. նոյեմբերի 12-ի քարոզի վերաբերյալ
ՀԱՎԵԼՎԱԾ
Ավագ Ա. Հարությունյան
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ 1920-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ
Հետահայաց քննություն մեկ դարի հեռավորությունից
«ՎԷՄ»-Ի 2021 Թ. ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ
ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՑԱՆԿ