«Դիմադրության» շարժման ավտոերթը եւ հանրահավաքը Վանաձորում
07 Մայիս 2022
«Դիմադրության» շարժումը այսօր` մայիսի 7-ին, ավտոերթով շարժվել է դեպի Վանաձոր, որտեղ ժամը 13։00-ին նախատեսված էր հանրահավաք: Ավտոերթը մեկնարկել է Աշտարակի խճուղուց։
Մինչև Վանաձոր հասնելը՝ ավտոերթը կանգ է առել Սպիտակ քաղաքում։
Սպիտակում բազմամարդ խմբով, երաժշտությամբ, աղ ու հացով են դիմավորել Վանաձոր գնացող ավտոերթի մասնակիցներին։
«Պինդ մնացեք ժողովուրդ ջան»,- ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան»,-վանկարկել են հավաքվածները։
«Դիմադրության» շարժման ավտոերթը հասավ Վանաձոր, որտեղ տեղի ունեցավ նախատեսված հանրահավաքը։
«Դիմադրության» շարժման հանրահավաքին ընդառաջ մեծ թվով ոստիականական ուժեր են բերվելՎանաձոր։
Վանաձորը Ղարաքիլիսան է, որը ճակատամարտում կանգնեցրեց թուրքին․ մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որ ասենք՝ կանգնեցնելու ենք ներքին թուրքին․ «Թույլ չենք տալու, որ ներքին թուրքը հանձնի Հայաստանը։ Մենք այսօր եկել ենք ասելու՝ Արցախին՝ «Այո՛», Հայաստանին՝ «Այո՛», թուրք Նիկոլին՝ «Ո՛չ»։ Եկել ենք այսօր ասելու՝ Նիկո՛լ, վանաձորցին քեզ մանդատ չի տվել Արցախը հանձնելու։ Նիկո՛լ, ծոծրակդ կտեսնես, բայց Արցախը Ադրբեջանի կազմում չես տեսնի, ծոծրակդ կտեսնես, բայց Հայաստանը թրքացած չես տեսնի»,-հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
«Այլևս թուրքին թույլ չենք տալու ղեկավարի մեր երկիրը, որոշի մեր երեխաների ապագան»,- ասաց նա՝ հրապարակում հավաքված քաղաքացիների հետ վանկարկելով՝ «միություն, պայքար, հաղթանակ»։
Հանրահավաքին ելույթներով հանդես են եկել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, մշակույթի գործչիչ Ռուբեն Հովհաննիսյանը, Վանաձորի ավագանու անդամ Վահե Դոխոյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Այստեղ մի մարզպետ ունեք, որ էս վերջերս մերժել եք, դրան ուզում եմ զգուշացնել, որ էդ սադրիչներին այս տարածքից հավաքի: Էդ լակոտությունների վերջը տվեք, ձեզ էլ քիչ ժամանակ է մնացել, էդպիսի մանր-մունր բաներով ժողովրդի շարժումը չենք կասեցնի․ իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Հարգելի, հայրենակիցներ, դուք ունեք ընտրված քաղաքապետ, և միան նրա համար, որ Մամիկոն Ասլանյանը չի կզել այս իշխանությունների տակ, այսօր գտնվում է բանտում, և այս քաղաքն անտեր վիճակում է գտնվում, ամբողջ քաղաքապետարանի աշխատանքները մեծ մասամբ պարալիզացված են. սա է այս իշխանության դեմքը: Ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից, ազատ ընտրելու և ընտրվելու իրավունքից խոսող իշխանությունն էստեղ էլ է ձեզ խաբել, հետևաբար օր առաջ սրանց պետք է հեռացնել»:
Նա ներկայացրեց պայքարի ընթացքը և ասաց, որ այն պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանի տարածքը․ պետք է Վանաձորը և մյուս քաղաքներն ու գյուղերը ոտքի կանգնեն, որ հնարավոր լինի հեռացնել գործող իշխանություններին՝ այլ ճանապարհ չկա։
Նա կոչ արեց ոչ միայն Երևանում մասնակցել ակցիաների, այլև տեղում ակցիաներ կազմակերպել։
Նշենք, որ չնայած հորդառատ անձրեւին, Վանաձորի հրապարակը մարդաշատ էր։