Դա է իրականությունը
28 Նոյեմբեր 2018
Մի քանի քվեի համար չարժե այդքան իջնել
Հրանտ Մարգարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի հետ զրույցին, բայց պահելով ոճն ու կոռեկտությունը։ Այդ մասին նա ասել է« 5-րդ ալիքին»՝ մեկնաբանելով օրերս «Արարատ» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին Հայաստան մայիսից զենք չներկրվելու մասին իր արած հայտարարությանը Փաշինյանի այսօր հնչեցրած գնահատականներին։
Փաշինյանը հերքել էր այդ տեղեկությունը, պնդելով, որ զինամթերքի մատակարարումը շարունակվում է նույն հունով։ Նիկոլ Փաշինյանի կտրուկ մեկնաբանությանը Հրանտ Մարգարյանը չէր ցանկացել արձագանքել, հայտնելով, որ երբեք չի իջնի այդ մակարդակի եւ տոնով բանավեճի․
«Խոսակցության պատրաստ եմ, բայց խոսակցության տոնայնությունը, ձեւը, ոճը այն մակարդակի է, որ ես չեմ կարող պատասխանել։ Դա կարծում եմ ամոթ է եւ մեր մակարդակի համար չէ։ Մենք չպետք է ընտրապայքարի մակարդակն այդքան իջեցնենք, եւ մի քանի քվեի համար չարժե այդքան իջնել»,- ասել է Հրանտ Մարգարյանը «5-րդ ալիք»-ին։
Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ մեղմացրել էր տոնը եւ ֆեյսբուքյան էջում հատուկ գրառում էր կատարել` շեշտելով Հրանտ Մարգարյանի նկատմամբ հարգալից տոնը, իր պարզաբանումը ուղեկցելով «Հարգելի Հրանտ Մարգարյան» ձեւակերպմամբ։
yerkirmedia.am
Դա է իրականությունը
Ես ցանկացած խոսակցության պատրաստ եմ, բայց այդ մակարդակի արտահայտությունների չեմ ուզենա անդրադառնալ, ամոթ է։ Այս մասին NEWS.am–ին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ մեկնաբանելով իրեն ուղղված Նիկոլ Փաշինյանի մեղադրանքը, թե «մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել» արտահայտությունը ամոթալի է։
«Ինքը անմակարդակ զրույց է անցկացնում, ես դրան պատրաստ չեմ»,– ասաց Հրանտ Մարգարյանը։
Նա հավելեց, որ աշխարհի բոլոր կենտրոններում այս ինֆորմացիային տեղյակ են, միայն մեր ժողովուրդն է անտեղյակ. «Իմ տեղեկությամբ այդպես է, երանի թե սխալվեմ, բայց դա է իրականությունը»։
news.am