«Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են Եռաբլուր եւ Հաղթանակի զբոսայգի
09 Մայիս 2022
«Հայաստան» խմբակցության պատգամավորները այսօր, մայիսի 9-ին ծաղիկներ են խոնարհել Ազատության պողոտա – Բաբայան փողոցի խաչմերուկում գտնվող Շուշիի հուշասյան մոտ։
Այնուհետեւ նրանք այցելել են Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար զոհված հայորդիների հիշատակին, իսկ «Հաղթանակ» զբոսայգում ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: