«Դիմադրության» շարժման հանրահավաքը եւ քայլերթը
10 Մայիս 2022
Մայիսի 10-ի երեկոյան մեկնարկեց «Դիմադրության» շարժման հերթական հանրահավաքը։ Հանրահավաքից առաջ ներկայացվեց համերգային ծրագիր։
Ապա ելույթներ ունեցան ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը, դերասան Լևս Դավթյանը, ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոբյանը, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։
Ելույթ ունեցողները իրենց խոսքում հիմնավորեցին այս իշխանությունների հրաժարականի հրամայականը, մեղադրեցին գործող իշխանությանը՝ երկիրը պարտությունների տանելու մեջ։
Գլխավոր ցեցի ու նրա հանցավոր վարչախմբի հեռացումը ամենաանկյունաքարային հանգրվանն, որ արդեն իսկ մենարկել ենք միասնաբար․ իր ելույթում ասաց ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը։
Ապագային միտված գործողությունների թվում նա նշեց այն հանգամանքը, որ «Դիմադրություն» շարժումն արդեն ձևավորել է ցանկացած ազգի համար անվտանգության և հարատև ընթացքի երաշխիքներից մեկը․ երբ ժողովուրդները դառնում են բանակ, այն բանակը, որ վերականգնելու է մեր արժանապատվությունը և դատաստանի առաջ է կանգնեցնելու բոլոր հանցագործներին։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթլյանն անդրադարձավ Գյումրիում տեղի ունեցած հայտնի միջադեպին՝ ընդգծելով՝ դատապարտում են ցանկացած բռնություն։
Իշխան Սաղաթելյանը միևնույն ժամանակ հորդորեց չտրվել սադրանքների։
Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը․ «Ասվում է, թե Տավուշի, Վայոց ձորի մարզերում կան հողեր, և օրվա իշխանության հետ կա պայմանավորվածություն՝ այդ հողերն իրենց «վերադարձնելու» շուրջ։ Մենք պայքարում ենք հենց դա կանխելու համար։
Սա միայն Արցախի հարց չէ, սա գոյաբանական հարց է՝ հայ ժողովրդի անվտանգության հարց։ Հետևաբար, Նիկոլի և Ալիևի ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը
Այնուհետեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանրհավաքի մասնակիցներին հրավիրեց երթի՝ այս անգամ Սարյան փողոցից։
«Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան», «Միություն, Պայքար, Հաղթանակ» վանկարկումների ներքո երթը շարժվեց առաջ։
Քայլերթից հետո հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում շարունակվեց։
Ելույթներով հանդես եկան «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
Հանրահավաքի ավարտին Իշխան Սաղաթելյանը իր եզափակիչ խոսքում, պայքարի բոլոր մասնակիցների անունից հայտարարություն հղեց Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Նաեւ ներկայացրեց վաղվա անելիքները․ Ժամը 12։00-ից տարբեր ուղղություններով տեղի կունենան թեկուզ 2-3 ավտոներից կազմված ավտոերթեր՝ «Զարթնի՛ր, լաո» կամ «Արցախն է կանչում» երգերը բարձր միացրած, Արցախի դրոշներով, զուգահեռ անհազանդության ակցիաներ, իսկ ժամը 16։00 Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք:
https://youtu.be/qMBGulMgzGQ