Նիկոլ Փաշինյանը այլևս չի՛ կարող ներկայացնել հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը
10 Մայիս 2022
Այսօր, մայիսի 10-ին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պայքարի բոլոր մասնակիցների անունից հայտարարություն հղեց Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին․
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ․
Վարչապետի աթոռն զբաղեցնող անձն այլևս չի կարող ներկայացնել հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը։
Հայաստանում ստեղծված է քաղաքական ճգնաժամ, և տեղի ունեցող զարգացումները ձևավորել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և հեռացման համաժողովրդական միանշանակ պահանջ։ Այս պահանջը հիմնավորված է և թելադրված Հայաստանի անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, ժողովրդավարական արժեքների, ազգային ինքնության պահպանման հույժ կարևոր օրակարգերն ամբողջությամբ այդ մարդու կողմից ձախողելու պատճառով։
Խնդրում ենք վերոշարադրյալի մասին հայտնել ձեր մայրաքաղաքներ, կենտրոնական գրասենյակներ, ինչպես նաև հաշվի առնել ձեր առօրյա աշխատանքում։
Իշխան Սաղաթելյանը նաեւ հայտարարեց վաղվա անելիքները․
Ժամը 12։00-ից տարբեր ուղղություններով տեղի կունենան թեկուզ 2-3 ավտոներից կազմված ավտոերթեր՝ «Զարթնի՛ր, լաո» կամ «Արցախն է կանչում» երգերը բարձր միացրած, Արցախի դրոշներով,
Զուգահեռ անհազանդության ակցիաներ,
Իսկ ժամը 16։00 Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք։
https://youtu.be/UuQZdMipEpc