«Առանց Նիկոլ Հայաստան»․ Բողոքի ակցիա Նիդերլանդներում ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
11 Մայիս 2022
Մայիսի 10-ին երկօրյա պաշտոնական այցով Նիդերլանդներում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողություններ են իրականացվել տեղի հայության կողմից:
Այսօր, մայիսի 11-ին մի խումբ հոլանդահայեր պաստառներով, որոնց վրա գրված էր «Կապիտուլյանտ հեռացիր», «Առանց Նիկոլ Հայաստան», «Հավերժ անեծք դավաճանին» գրություններով, Արցախի և ՀՀ-ի դրոշներով Նիդերլանդների Հաագա քաղաքում բողոքի ակցիա են իրականացրել՝ ներկայացնելով իրենց բողոքը և դժգոհությունը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից։ Նրանք պահանջել են, որ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանը իրականությունը ներկայացնի երկրի իշխանություններին:
Ակցիայի մասնակիցները վանկարկել են՝ «թուրքեր», «թուրքի լամուկ», «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու» «Քայլ արա, գնա գրողի ծոցը», «Առանց Նիկոլ Հայաստան»: Հնչել են հայրենասիրական երգեր:
https://youtu.be/pxyrwLPqXJU