«Դիմադրության» շարժման հանրահավաքը եւ երթը․ շրջափակվեց Երևանի քաղաքապետարանի շենքը
11 Մայիս 2022
Այսօր, մայիսի 11-ի ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց «Դիմադրության» շարժման հանրահավաքը։
Քանի դեռ այս իշխանությունը կա, բնականոն կյանքի վերադառնալ հնարավոր չէ. պետական համակարգը չպետք է ծառայի այս իշխանությանը, շարունակում ենք անհնազանդության ակցիաները այնքան, մինչեւ հասնենք մի ծավալի, երբ այելւս ժողովրդի ցասումը չկարողանան կասեցնել․ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Երթ ենք սկսում Սայաթ Նովա-Աբովյան փողոցներով․ շարունակում ենք շրջափակել փողոցները եւ բողոքի անհնազանդության ակցիաներ իրականացնել»,-ասաց նա:
Աբովյան փողոցում կարմիր բերետավորները փակել էին Աբովյան փողոցը՝ թույլ չտալով, որ շարժման մասնակիցները մուտք գործեն Հանրապետության հրապարակ։
Ողջ ճանապահին հնչում էին ազգային ազատագրական երգեր, «Միացում» վանկարկումներ։
Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի Վազգան Սարգսյան փողոց, որտեղ տեղեկայված են Գլխավոր Դատախազության, ԱԳ նախարարության շենքերը։
ԱԳՆ շենքը հսկում էին վահաններով ու սաղավարտներով զինված ոստիկանները։ Երթի մասնակիցները շարժվեցին դեպի Երեւանի քաղաքապետարան։
Իշխան Սաղաթելյանը կոչ արեց ակցիայի մասնակիցներին․ «Ժողովուրդ, առանց իրար հրելու շրջափակում ենք քաղաքապետարանի շենքը։ Շենք չենք մտնում, շրջափակում ենք, ձեռքերը բռնած շղթա ենք կազմում ու պահում շենքը»,- հայտարարեց նա։
«Դիմադրության» շարժման մասնակիցները շրջափակեցին Երևանի քաղաքապետարանի շենքը ։
Վիճակը լարվեց, երբ մեծ թվով ոստիկաններ հավաքվեցին քաղաքապետարանի մոտ։ Ակցիայի մասնակիցների ու կարմիրբերետավորների միջև քաշքշոց սկսվեց։
«Առանց թուրքի Հայաստան» վանկարկում են ակցիայի մասնակիցները։
Ցուցարաները փակ պահեցին Քաղաքապետարանի դռները՝ հակառակ կարմիրբերետավորների սադրած բախման։
Քաղաքապետարանի 4 մուտքերը փակ են մնալու այնքան ժամանակ, ինչքան ժողովուրդը ցանկանա․ասաց Իշխան Սաղաթելյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն հայտարարեց, որ եթե քաղաքապետարանի աշխատակիցները կցանկանան միանալ իրենց պայքարին, կարող են միանալ, այլապես չեն կարող դուրս գալ ու գնալ. «Սա ուղերձ է նրանց, որ միանան համաժողովրդական շարժմանը»: Էդ որ էսքան ժամանակ ոստիկանությունը սահմանափակում էր մեր ազատ տեղաշարժը»,-ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը հեռախոսազրույց ունեցավ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ, վերջինս Սաղաթելյանին հայտնեց, որ չեն պատրաստվում ուժ կիրառել ցուցարարների դեմ։ Իշխան Սաղաթելյանը ոստիկանապետին թույլ չտվեց հերթափոխ իրականացնել, որպեսզի ավելորդ լարվածություն չստեղծվի։
Մոտ մեկ ժամ Երևանի քաղաքապետարանի 4 մուտքերը շրջափակված պահելուց հետո, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ մուտքերը բացեք՝ շարժվենք առաջ։
«Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան», «Միություն, Պայքար, Հաղթանակ» վանկարկումների ներքո երթը շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ Ժամը 20։00-ին հանրահավաքը շարունակվեց։ Չնայած հորդառատ անձրևին՝ հրապարակը բազմամարդ էր։
Ելույթներով հանդես եկան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, մանկավարժական համալսարանի դասախոս Լեւոն Նազարյանը, տեխնոլոգիկական ոլորտի ներկայացուցիչ Ռաֆայել Ղասաբյանը, երաժիշտ, թառահար Միքայել Ոսկանյանը, կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Հանրահավաքի ավարտին եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ Իշխան Սաղաթելյանը․ «Մենք այսօր առաջին անգամ շրջափակել ենք պետական շենքերից Երևանի քաղաքապետարանը։ Հերթով նման կառույցները շրջափակելու ենք, արգելափակելու ենք և հասնելու ենք նրան, որ երկրում ստեղծվի լիարժեք երկիշխանություն», ասաց նա։
Նա նշեց, որ այս օրերին Հայաստանում պայքարին զուգահեռ բուռն քայլեր ու գործողություններ են տեղի ունենում սփյուռքում։
Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության ահազանգին, որ Հայաստանի կառավարությունը ուռճացրել է քովիդից մահացածների թիվը։
«Այս սրիկա կառավարությունը պատերազմում զոհված մեր տղաներին ներկայացրել է որպես քովիդից մահացածներ․ սրանց սրիկայությանը սահման չկա, ամեն ինչ անում են հանուն իրենց աթոռի։ Թույլ չենք տալու»,-ասացնա ։
Վաղվա անելիքի մասին նա հայտարարեց․ առավոտվանից կրկին շարունակվում են բողոքի անհնազանդության ակցիաները, պետք է ավելացնել ակցիաների քանակն ու մասնակիցների թիվը։
«Վաղը շարունակվելու են ավտոերթերը։ Երթերից հետո քաղաքի տարբեր հատվածներում կլինեն ակցիաներ, 16։00-ին բոլորը հավաքվում են Ֆրանսիայի հրապարակում՝ հերթական կարևոր գործն անելու»,- տեղեկացրեց Իշխան Սաղաթելյանը։
https://youtu.be/pf5Q99Jdyqs