Քննարկում՝ մշակույթի գործիչների մասնակցությամբ
12 Մայիս 2022
Մայիսի 11-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ավարտից հետո տեղի է ունեցել քննարկում՝ ավելի քան քսան մտավորականների մասնակցությամբ։ Նրանց թվում են եղել բանաստեղծ Վահե Արսենը, ՀՀ ժող արտիստ Հրանտ Թոխատյանը, կինոդրամատուրգ Լևոն Գալստյանը, գրականագետներ Սերժ Սրապիոնյանը, Կարո Վարդանյանը, Կարեն Արիստակեսյանը, կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանը, մնջախաղի պետ թատրոնի գեղ․ ղեկ Ժիրայր Դադասյանը, արևելագետ, դոկտ․ պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը եւ այլք։
ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հրապարակախոս, թարգմանիչ Լիլիթ Գալստյանը անդրադարձել է այդ քննարկմանը․
«Ֆրանսիայի հրապարակում մշակույթի գործիչներն էին․ եկել է որոմը ցորենից զատելու ժամանակը և նրանք ասելիք ունեն, նրանք հանձնառու են, նիկոլից հետո Հայաստանում անելիք շատ կա, և առաջին հերթին մշակույթով ու կրթությամբ ենք վերականգնելու մեր զտարյուն տեսակը։
Պայքար, միություն, հաղթանակ»- գրել է նա։