Տարբեր ուղղություններով ավտոերթ Երեւանում եւ բողոքի ակցիա Երևանի Մետրոպոլիտենում
12 Մայիս 2022
«Դիմադրության» շարժումն այսօր՝ մայիսի 12-ին Երեւանի փողոցներում տարբեր ուղղություններով իրազեկման անհնազանդության ավտոերթ է իրականացրել: Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կաթվածահար է եղել։
Անհանազնդության ակցիաները շարունակվում են․ Որպես բողոքի դրսևորում այսօր Երևանի Մետրոպոլիտենում փակցվել են Փաշինյանի լուսանկարով սթիքեր:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը իրենց ակցիայի վերաբերյալ հրապարակել է տեսանյութ եւ գրառում արել.
«Որպես մեր բողոքի դրսևորում այսօր Երևանի Մետրոպոլիտենում փակցրել ենք այս սթիքերը:
Նիկոլով Հայաստանը և մեր երազանքներն անհամատեղելի են:
Ինքը պիտի գնա, որ մենք ապրենք, երազենք, երջանիկ լինենք, հարսանիք ու ծնունդ պլանավորենք, Հայաստանի մարզեր այցելենք, հայերեն խոսենք, քրիստոնյա մնանք:
Ժամը 16:00-ին արի´ Ֆրանսիայի հրապարակ»: