«Դիմադրության» շարժման հանրահավաքը եւ երթը դեպի Գլխավոր դատախազություն
12 Մայիս 2022
Այսօր, մայիսի 12-ին Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց «Դիմադրության» շարժման հանրահավաքը։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, ողջունելով հանրահավաքի մասնակիցներին, ասաց՝ նույնիսկ անձրևն ու եղանակը չեն կարող հետ պահել պայքարից։
«Անձրևին էլ հումորով վերաբերվեք։ Այն գալիս է շատ կեղտեր մաքրելու համար։ Վաղվանից լավ եղանակ է լինելու»,-ասաց նա եւ խոսքը փոխանցեց «Հայաստան» խմբակցության պատգմավոր Արամ Վարդևանյանին․ «Գնում ենք Դատախազության մոտ հերոսների ծնողներին մեր աջակցությունը հայտնելու, իրենց պահանջը արդար է իրենց պահանջը պայքարի մասին է»,- ասաց Վարդեւանյանը։
Վարդևանյանը նշեց, որ Գլխավոր դատախազության դիմաց ծնողները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի։
Երթը մեկնարկեց։ Մասնակիցները անցան Սայաթ-Նովա-Աբովյան-Վազգեն Սարգսյան փողոցներով։
Դիմադրության շարժման անդամները Դատախազության մոտ միացան զոհված զինծառայողների հարազատներին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարեց․ «Մենք այստեղ ենք հայտնելու մեր համերաշխությունը, մարդկային ու հայկական աջակցությունը իրենց՝ բնության մեջ ամենաարդար պայքարին։ Նրանք ուզում են մեկ բան՝ պատժել իրենց որդիների անժամանակ ողբերգական մահվան մեջ մեղավոր անձանց։ Արդեն տասը օր է ծնողներն ակտիվ պայքարում են, որպեսզի պետական դավաճանության հետևանքով տեղի ունեցած պատերազմում զոհված իրենց որդիների հոգիները խաղաղվեն,- ասաց նա»։
«Չի կարող Հայաստանում լինել մի կառույց, որը պարզապես ծառայում է մեկ պաշտոնյայի, որը պարզապես հրաժարվում է իր անկախությունից, այդպես չի լինելու։ Դատախազությունը ունի բոլոր լիազորությունները նույն Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասով»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով, դատախազությունից պահանջվում է կամք և վճռականություն Փաշինյանին ձերբակալելու և ապօրինի կալավորումները վերացնելու համար։
«Առանց նիկոլ Հայաստան» վանկարկեցին ակցիայի մասնակիցները։
Նրանք դատախազությունից պահանջեցին մնալ օրիանականության սահմաներում։
«Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան», «Միություն, Պայքար, Հաղթանակ» վանկարկումների ներքո երթը շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ Ժամը 19։00-ին հանրահավաքը շարունակվեց։
Ելույթներով հանդես եկան մանկավարժ Տաթեւ Թադեւոսյանը, Գեղամասար հաայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը, ՀՅԴ ԳՄ անդամ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Արծվիկ Մինասյանը, Բիտլիսմեն ընկերության հիմնադիր Աշոտ Մինասյանը, դերասանուհի Ժաննա Բուտուլյանը։
Ելույթ ունեցողները իրենց խոսքում հիմնավորեցին այս իշխանությունների հրաժարականի հրամայականը, մեղադրեցին գործող իշխանությանը՝ երկիրը պարտությունների տանելու մեջ։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի տուն խուզարկութան մտնելը՝ իբրև թե ընտրակաշառքի փաստաթուղթ գտնելու համար, օրեր առաջ սկսած այլանդակ վարքագծի շարունակությունն է. իր ելույթում հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
«Դաշնակցականի տնից կարող եք այլ բան գտնել, բայց հաստատ ոչ ընտրակաշառքի փաստաթուղթ»,-շեշտեց նա։
Նա նշեց, որ իշխանությունն այնքան է անբարոյական դարձել, որ ողջ սադրանքներն ուղղել է բռնաճնշումներով կասեցնելու երիտասարդների պայքարը․ 9 երիտասարդի հանդեպ քրեական հետապնդում է ընթանում, 4 երիտասարդ և 1 պատանի ձերբակալված են։ Բայց վստահեցրեց, որ պայքարի ոգին կոտրել հնարավոր չի լինելու և նրանք շուտով տապալվելու են։
«Պայքարելու ենք մինչև այս խուժանների իշխանությունը հեռանա։ Մեր պայքարն անկասելի է, հանուն հայրենիքի է, սրբազան է»,- ասաց նա։։
Հանրահավաքի ավարտին եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ Իշխան Սաղաթելյանը․ «Սրանք ձեզ խոստացան ժողովրդավարություն, բայց երկրում բերել են բռնապետություն։ Տեսնում եք՝ այս օրերին ոստիկանությունը խելագարի հրահանգով ինչ քայլեր ու գործողություններ է ձեռնարկում»,-ասաց նա։
«Մեր դիմադրության շնորհիվ այսօր պրոցեսներ են տեղի ունենում նաև ոստիկանությունում։ Բազմաթիվ արժանապատիվ սպաներ, ոստիկաններ հրաժարվում են ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ, կատարել այս խելագարի հրահանգները և դիմում են գրում ու դուս գալիս համակարգից»,-տեղեկացրեց Իշխան Սաղաթելյանը։
«Հիասթափվել, հոգնել, հետ քայլ չկա։ Վաղը կրկին կշարունակվեն անհնազանդության ակցիաները, 16։00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում՝ հերթական կարևոր գործն անելու»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը խոսքն ավարտեց «Միություն Պայքար Հաղթանակ» կարգախոսով։
https://youtu.be/dLE-bByKM84