Սա քաղաքական հետապնդում է՝ Նիկոլի հերթական շոուն․ Սուրեն Մանուկյան
12 Մայիս 2022
Ենթադրյալ ընտրակաշառքի հետքով էին եկել, բայց բնականաբար չէին էլ հայտնաբերելու, որովհետև նման բան գոյություն չունի՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանը, ում Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող տանը Ոստիկանության հատուկ նշանակության վաշտը խուզարկություն էր իրականացրել, ոչինչ չգտնելով, հեռացել։
«Սա ընդամենը քաղաքական հետապնդում է, քանի որ ես չեմ համակերպվում նվաստացած դրոշի հետ, իմ պայքարը շարունակվելու է մինչև հեռացնենք այդ խելագարին, Նիկոլի հերթական շոուն էր, նման բաներով մեզ չեն կարող վախեցնել»,-վստահեցրեց Սուրեն Մանուկյանը։
Նա միայն նշեց, որ տանը փոքր երեխաներ կային, որոնց վախենալու պատասխանը կստանան։
Մանրամասն՝ տեսանյութում․
https://youtu.be/DjgF3ITKvbU