«Դիմադրություն» շարժման համահայաստանյան հանրահավաքը եւ քայլերթը
15 Մայիս 2022
Ֆրանսիայի հրապարակում այսօր, մայիսի 15–ին մեկնարկեց «Դիմադրություն» շարժման համահայաստանյան բազմահազարանոց հանրահավաքը։
Բացման խոսքով հանդես եկավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Նա հայտարարեց, որ Հայաստանում արդարադատության հաստատման համար ժողովուրդը առաջնահերթ մասնակցություն պետք է ունենա։
Նա նաև հայտարարեց իշխանափոխությունից հետո իրենց մի քանի ծրագրերի մասին։
Միություն, պայքար, հաղթանակ»,- ասաց Արամ Վարդևանյանը, որին հաջորդեց հրապարակում հավաքված քաղաքացիների վանկարկումը՝ «միություն, պայքար, հաղթանակ»։
Ելույթներ ունեցան ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանը, ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Ելույթ ունեցողները իրենց խոսքում հիմնավորեցին այս իշխանությունների հրաժարականի հրամայականը, մեղադրեցին գործող իշխանությանը՝ երկիրը պարտությունների տանելու եւ ստեղծված իրավիճակում ելք գտնելու անընդունակության մեջ։
Կառավարությունը որը ձախողել է երկրի պաշտպանությունը, արտաքին հարաբերությունները, չի կարող հաջողել արտաքին քաղաքականության մեջ, իսկ հասականալու համար, թե ինչ վիճակում է տնտեսությունը բավարար է մտնել որևէ տնտեսական խանութ, նայել ապրանքների գներին ու ժողովրդի գնումներին։ Որքան էլ կառավարությունը ինչ որ անհասկանալի մանիպուլյացիաներով փորձի ներկայացնել, թե Շվեյցարիայից մի քիչ վատ ենք ապրում մարդկանց կենսամակարդակի անկումը լրիվ այլ բան է փաստում․ հայտարարեց Արթուր Խաչատրյանը։
Արթուր Վանեցյանը իր ելույթում ասաց․ իշխանությունները պարտվողական քաղաքականություն են առաջ տանում, ասում են՝ «եթե մենք գնանք կլինի պատերազմ», բայց հենց իրենք են բերել պատերազմը։
«Այս իշխանությունները արժանի չեն ՀՀ-ին և Արցախին, այս իշխանությունը առնետի պես կրծել է մեր ներկան ու փորձում է կրծել մեր ապագան»,-հայտարարեց Արթուր Վանեցյանը։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, ողջունելով հանրահավաքի մասնակիցներին, ասաց՝ նույնիսկ անձրևն ու եղանակը չեն կարող մեզ հետ պահել պայքարից։
«Մենք խոստացել ենք ինքներս մեզ, որ գնալու ենք մինչև վերջ և այս պայքարը ավարտելու ենք հաղթանակով»․ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ ապրիլի 25-ից իջել են փողոց այս իշխանություններին հեռացնելու նպատակով, իսկ սկսած մայիսի 1-ից ամենօրյա ռեժիմով անհնազանդության ակցիաներ, հավաքներ, հանրահավաքներ և երթեր են իրականացնում, շրջափակում տարբեր պետական հիմնարկներ և շենքեր, իսկ մայիսի մեկից գիշերում են Ֆրանսիայի հրապարակում։
«Սա արժանապատիվ քաղաքացիների պայքար է, պայքար է ընդդեմ ստի, ընդդեմ ազգային խայտառակության, կապիտուլյացիայի և երկիրը նոր զիջումների տանելու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Այնուհետեւ Իշխան Սաղաթելյանը հանրհավաքի մասնակիցներին հրավիրեց երթի։ Երթից հետո քաղաքացիները կրկին կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ շարունակելու հանրահավաքը։
«Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան», «Միություն, Պայքար, Հաղթանակ» վանկարկումների ներքո երթը Սայաթ Նովա փողոցով շարժվեց առաջ։ Երթի ընթացքում հնչում էին հաղթական պայքարին միանալու կոչեր, հայրենասիրական երգեր։
Քայլերթի մասնակիցներին քաղաքացիները ողջունում էին իրենց պատշգամբներից և լուսամուտներից։
«Առանց Նիկոլ, Հայաստան»,– վանկարկում էին երթի մասնակիցները։
Քայլերթի մասնակիցները Սայաթ–Նովա պողոտայով, ապա Թումանյան փողոցով երթ անցկացնելուց հետո վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ հանրահավաքը շարունակվեց։
Վաղը առավոտյան ժամը 8:00-ից սկսելու ենք անհնազանդության ակցիաները․ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
«Առավոտյան ժամը 8:00-ից սկսում ենք տարբեր տեսակի ակցիաներ, տեղի են ունենալու ավտոերթեր, հաշվի առնելով եղանակային պայմանները վաղը հանրահավաք տեղի չի ունենա: Իսկ երեքշաբթի օրը ես համարում եմ շատ կարեւոր օր, այդ օրը առավոտյան ժամը 8:00-ին ամբողջ մայրաքաղաքում պետք է տեղի ունենան անհնազանդության ակցիաներ, մենք պետք է ձեւավորենք 80-100 խմբեր, որոնք պետք է դուրս գան փողոց, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք։ Հանրահավաք կլինի երեքշաբթի օրը 19։00-ին»,-ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը խոսքն ավարտեց «Միություն, Պայքար, Հաղթանակ» կարգախոսով։
https://youtu.be/HBwvh2iXpEc