Տարբեր ուղղություններով ավտոերթ Երեւանում. երթևեկությունը կաթվածահար է եղել
16 Մայիս 2022
«Դիմադրության» շարժումն այսօր, մայիսի 16-ին Երեւանի փողոցներում 5 տարբեր ուղղություններով իրազեկման անհնազանդության ավտոերթ է իրականացրել: Երեւանի մի շարք փողոցներում երթևեկությունը կաթվածահար է եղել։
Մենք շարունակում ենք մեր պայքարը, որովհետեւ ըստ էության, այս պայքարի գործողությունները բազմաբովանդակ են՝ ավտոերթեր, բողոքի գործողություններ. Հիմնական նպատակն է հանրությանը տեղեկացնել մեր գործողությունների մասին, նաեւ իշխանություններին ցույց տալ, որ երկրում ձեւավորված է երկիշխանություն եւ իրենք չեն իրադրության տերը եւ օր առաջ պետք է հրաժարական տան ու իշխանությունը հանձնեն ժողովրդին․ ավտաերթերից մեկի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը:
Նա նշեց, որ ոստիկանությունն այսօր ապօրինի գործողություն է իրականացրել, տուգանային հրապարակ է տարել մեքենաներից մեկը՝ պատճռաբանելով, թե դանդաղ է վարում, մինչդեռ օրենքով չկա սահմանված արագությունից, որից դանդաղ չի կարելի վարել: «Ես վստահ եմ, որ դա ընդամենը վախեցնելու փորձ էր, բայց պայքարին միացած մարդիկ նման գործողություններից ոչ վախենում են, ոչ ընկճվում են,-ասաց նա։
Այսօր իշխանությունները կատվի խպես մարագն են մտել, վտանգ են տեսնում ոտքի կանգնած ժողովրդից եւ որոշակի իրենց հայրենադավ ծրագրերը որոակիորեն հետաձգել են: Բայց մենք մինչեւ վերջ գնալու ենք, իրենք չեն կարողանալու իրենց այդ ծրագրերը հասցնելու ավարտին: Իրենց ծրագրերի ավարտը Հայաստանի ու Արցախի ավարտն է, որը թույլ չենք տալու»,-ասաց Թադեւոս Ավետիսյանը:
Նշենք, որ ոստիկանությունը խոչընդոտել է «Դիմադրության» շարժման մասնակիցների այսօրվա խաղաղ ավտոերթերը, բռնի ուժ կիրառել նրանց նկատմամբ։
Մի շարք տեղերում իրավիճակը լարվել է։ Կարմիրբերետավորները քաշքշելով ու հարվածելով բերման են ենթարկել անգամ տարեց քաղաքացիների՝ նրանց ավտոմեքենաները թողնելով բախտի քմահաճույքին։
Երեւանում այսօր առավոտյան սկսված անհնազանդության ակցիաների ժամանակ տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել ոստիկանական բաժիններ։
Մանրամասները՝ տեսանյութում․
https://youtu.be/CKlyd4Bae0s