Առավոտյան 08:00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան
16 Մայիս 2022
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեսաուղերձով տեղեկացրեց վաղը՝ մայիսի 17-ին անցկացվելիք բողոքի և անհնազանդության խաղաղ ակցիաների մասին։
«Առավոտյան ժամը 08։00-ից անհնազանդության, բողոքի զանգվածային խաղաղ ակցիաներ ենք սկսում։ Փակելու ենք ճանապարհներ, կասեցնելու ենք երթևեկությունը, ամբողջ քաղաքը վաղն առավոտյան պետք է պարալիզացվի»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ վաղվա ակցիաները կդադարեցվեն այն ժամանակ, երբ ընդդիմությունն ու պայքարի դուրս եկած քաղաքացիները որոշեն։
«Վաղը հստակ պետք է փաստենք, որ ժողովուրդն ամբողջությամբ դուրս է եկել փողոց, Փաշինյանն ալևս իշխանություն չունի մեր երկրում»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ երեկոյան՝ 19։00-ին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է տեղի ունենալու։
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/Cwzhe_AvNp4