«Դիմադրություն» շարժման ապակենտրոն անհնազանդության ակցիաներ Երեւանում․ փակվել են բազմաթիվ փողոցներ
17 Մայիս 2022
Այսօր, մայիսի 17-ին վաղ առավոտից «Դիմադրություն» շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության խաղաղ ակցիաներ է իրականացրել Երեւանի տարբեր հատվածներում :
Փակվել են բազմաթիվ փողոցներ, խաչմերուկներ։ Երթևեկությունը կաթվածահար է եղել։ Փողոցներ են փակել ոչ միայն «Դիմադրություն» շարժման անդամները, այլև բազմաթիվ քաղաքացիներ։
Քաղաքի տարբեր հատվածներում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակվել։ Կարմիր բերետավորները բռնի ուժ են կիրառել անհնազանդության խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ, նրանց բերման ենթարկել։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է «Դիմադրություն» շարժման ակցիաներին․ «Երևանը կանգնած է։ Ավելի քան 50 փողոց այս պահին փակ է։ Ու այդ թիվն անընդհատ մեծանում է։ «Հայեր ջան, բարի լույս։ Կեցցե՛ք սիրելիներս։ Երևանը կանգնած է։ Ավելի քան 50 փողոց այս պահին փակ է։ Ու այդ թիվն անընդհատ մեծանում է։
Երևանում շատ հաճելի, արևոտ և հաղթական տրամադրություն է։ Սիրելի քաղաքացիներ, իջեք փողոց, միացեք ձեր քույրերին ու եղբայրներին։ Մեր գործն արդար է ու ճիշտ ուղղությամբ առաջ է գնում։ Միասին մինչև հաղթանակ»,- ասել է նա։
Խաղաղ անհնազանդության գործողություններին միացել են նաև վարորդները։ «Առանց Նիկոլ Հայաստան» վակնկարկումներով քաղաքացիները իրենց ընդվզումն են արտահայտել տարբեր ձևերով։
Բռնի ուժով ոստիկանները բերման են ենթարկել նաև անչափահասների, տարեց մարդկանց։ «Ամոթ, ամոթ, ամոթ»,- ոստիկաններին գործողություններին արձագանքել են քաղաքացիները։
Երևանի փողոցներում «Առանց նիկոլ Հայաստան» անհանզանդության ակցիաները շարունակվում․ փակ է օդանավակայան տանող ճանապարհը։
11:30 դադարեցնում ենք անհնազանդության ակցիաները, 19:00-ին՝ հանրահավաք․ հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին, որոնք առավոտվանից դուրս եկան փողոց։ Նիկոլը Հայաստանում չունի իշխանություն, իսկ ոստիկանական բիրտ ուժը չի կարող ճնշել ժողովրդին: Մեր հայրենակիցներն այսօր ապացուցեցին, որ երկրում երկիշխանություն է հաստատված, իրենք են որոշում՝ որ փողոցը պետք է փակվի եւ ինչ ժամանակով: Մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել ենք. փաստել ենք՝ ժողովուրդն է իրադրության տերը»,-գրել է նա։
Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել 417 քաղաքացի։
Նշենք, որ Օպերայի հարակից տարածքում՝ Սայաթ-Նովա փողոցի վրա, առանց տարբերանշանի ու տարբեր համազգեստներով տասնյակ ոստիկաններ գրոհել են խաղաղ քաղաքացիների վրա ու բերման ենթարկել՝ այդ թվում ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսանին։ Նրանք ուժով պատգամավորին նստեցրել են մեքենան ու տարել բաժին։
«Բիրտ ուժի գործադրմամբ ինձ բերման ենթարկեցին բողոքի խաղաղ ակցիայի ընթացքում։ Ոստիկանին հայակերության հրաման տվողները մեկ-մեկ կամ իրենց փոքրիկ խմբակով պատասխան են տալու դատարանում։ Առանց նիկոլ և բռնատիրության ՀԱՅԱՍՏԱՆԸ մոտ է»,- ոստիկանական մեքենայից, ֆեյսբուքյան իր էջից ուղիղ հեռարձակմամբ ասել է Թադեւոս Ավետիսյանը։
https://youtu.be/4neUvBUIn_M