ՀՀ իշխանությունները պառակտում են նաև սփյուռքը
18 Մայիս 2022
Մայիսի 17-ին Հրապարակ TV-ի Հանդիպում հաղորդաշարի հյուրն էր Իրանի «Ալիք» օրաթերթի կայքի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը: Հաղորդման շրջանակներում քննարկվել է Հայաստանում այս օրերին տեղի ունեցող բուռն իրադարձություններն ու սփյուռքահայ մամուլում դրանց արտացոլումը, որը մեր ազգակիցներին հնարավորություն է տալիս իրական պատկերացում կազմելու մայր հայրենիքում ծավալվող քաղաքական և հասարակական գործընթացների մասին:
Արամ Շահնազարյանն անդրադարձել է նաև Հայաստան-Իրան ավանդական լավ հարաբարությունների ձևավորման պատմությանն ու ներկա դրությանը` նշելով, որ այսօր էլ այդ հարաբերությունները կարևոր են երկուստեք: «Իրանի Իսլամական Հանրապետության համար պարզապես անընդունելի է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որն ի վերջո, տարիներ անց Հայաստանից կտրելու է Սյունիքը, և հայ-իրանական սահմանը կորցնելու է իր ստրատեգիական նշանակությունը` նպաստելով Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներին»,- ասել է Արամ Շահնազարյանը:
Նա խոսել է նաև ՀՀ գործող իշխանությունների կողմից սփյուռքում տարվող պառակտիչ աշխատանքների մասին, որոնք խաթարում են դարավոր պատմություն ունեցող հայ համայնքներում միասնականության և կազմակերպվածության ամրապնդմանը:
Մանրամասները` տեսանյութում: