«Դիմադրություն» շարժման ապակենտրոն անհնազանդության ակցիաներ Երեւանում․ երթևեկությունը կաթվածահար է եղել
18 Մայիս 2022
Այսօր, մայիսի 18-ին, վաղ առավոտից «Դիմադրություն» շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության խաղաղ ակցիաներ է իրականացրել Երեւանի տարբեր հատվածներում :
Փակվել են բազմաթիվ փողոցներ, պողոտաներ, խաչմերուկներ։ Երթևեկությունը կաթվածահար է եղել։
Փողոցները փակելուն զուգահեռ ՀՀ և Արցախի դրոշներով ավտոերթեր են իրականացվել։ Երիտասարդները անհնազանդության ակցիա են իրականացրել մետրոյում. կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։
Քաղաքի տարբեր հատվածներում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակվել։ Նրանք բռնի ուժ եւ լկտի պահվածք են դրսեւորել անհնազանդության խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ։
«Առանց Նիկոլ Հայաստան», «Միություն, պայքար, հաղթանակ» վանկարկելով ակցիայի մասնակիցները հորդորել են քաղաքացիներին միանալ իրենց պայքարին։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչով դիմել է ժողովրդին․ Սիրելի հայրենակիցներ, նոր օրը բացվեց և մեր արժանապատիվ քաղաքացիներն արդեն փողոցներում են։ Այս պահին Երևանում մի քանի տասնյակ փողոցներ են փակ։ Տեղի են ունենում նաև անհնազանդության այլ ակցիաներ։
«Դուրս եկեք փողոց, միացեք ձեր քույրերին և եղբայրներին։ Երեկ մենք արդեն ցույց ենք տվել, որ սա աշխատող մարտավարություն է։ Այսօր կրկնապատկում և եռապատկում ենք մեր ջանքերը։ Հաղթանակը մոտ է»,-նշել է նա:
Ոստիկանները անհամաչափ ուժով բերման են ենթարկել նաեւ մայթով անցնող քաղացիների՝ խոչընդոտել լրագրողի աշխատանքը։ Նրանք անհամաչափ ուժ են կիրառել նաեւ պատգամավորների նկատմամբ․ բիրտ ուժ գործադրելով ու քաշքշելով փորձել են բերման ենթարկել ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին:
Երեւանի փողոցներում անհնազանդության ակցիաները շարունակվում են, ոստիկանությունն իրեն պհում է այլանդակ վատ, ապօրինի․ հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։
«Ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում այդ թվում պատգամավորների նկատմամբ: Կան արդեն հստակ փաստեր: Քիչ առաջ արդեն Արծվիկ Մինասյանի, Վահե Հակոբյանի, մի շարք այլ պատգամավորների նկատմամբ ակնհյտ ուժ է կիրառվել: Կան մի քանի 100 բերման ենթարկվածներ: Որեւէ կերպ այս պայքարը կանգ չի առնելու: Բաժիններում արդեն տեղ չկա»,-ասաց նա:
Նա նաեւ դիմել է ոստիկաններին. «Երեկվա ձեր պարգեւավճարը ակնհայտ դարձրեց այսօրվա ձեր գործած քայլերը: Դուք դարձել եք Նիկոլի գործիքը: Այն ինչ անում եք, հատ-հատ պատասխան եք տալու, բոլորդ ֆիքսված եք: Բոլոր այն երաշխիքները, որ պարգեւավճարի հետ միսին Նիկոլը ձեզ տվել է, ես ձեզ ասում եմ՝ պատասխան եք տալու: Էդտեղ էլ է Նիկոլը ձեզ խաբել»:
Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել364
Նշենք, որ Կոմիտասի պողոտայում՝ մայթով քայլելիս, ապօրինի բերման է ենթարկվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը։ Նրա հանդեպ ոստիկաններն անհամաչափ և կոպիտ ուժ են կիրառել, ապա նստեցրել մեքենան ու տարել բաժին։
Քիչ անց Ֆրանսիայի հրապարակից կմեկնարկի երթ, իսկ 19:00-ին՝ հանրահավաք․ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց ժողովրդին միանալ իրենց պայքրին։
https://youtu.be/QjWjo6LHpmY