Մինչև վերջ, մինչև հաղթանակ․ Իշխան Սաղաթելյան
18 Մայիս 2022
«Միասին ծանր ու դժվար գործ ենք սկսել, բայց վստահ եղեք, որ միասին այս գործն ավարտելու ենք հաղթանակով, որովհետև պինդ ենք, ամուր ու վճռական ենք, մենք միասնական ենք»,- Ֆրանսիայի հրապարակում այսօրվա հանրահավաքի ավարտին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտարարեց, որ վաղը առավոտյան 08․00-ին կրկին սկսում են բողոքի, անհնազանդության խաղաղ ակցիաները։
«Այլ ճանապարհ չկա։ Մենք մեր քայլերով, գործողություններով պետք է մեր թիվն ավելացնենք, ծավալը մեծացնենք եւ
հասենքն այն նպատակին, ինչը մեր առջև դրել ենք»,-շեշտեց նա։
Նորից փաստել ենք, որ այս շարժումը կասեցնել հնարավոր չէ. «Այսօր 600-ից ավելի բերման ենթարկվածներ ենք ունեցել, հիմա բոլորն այստեղ են։ Պետք է համախմբվենք, շատանանք ու այս գործը հասցնենք իր հաղթական ավարտին», ասաց Իշխան Սաղաթելյանը։
Վաղը, ժամը 8։00–ից անհնազանդության ակցիաները մեկնարկելու են Գարեգին Նժդեհի հրապարակի մոտից, Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցուց, Ավանի «Հարսնաքարի» մոտից, Նոր Նորք «Մեգա մոլի» դիմաց, Սասունցի Դավիթ արձանի մոտից, Հանրապետական հիվանդանոցի այգուց, Լենինգրադյան–Սեբաստիա խաչմերուկից եւ Ֆրանսիայի հրապարակից։
Երեկոյան 19։00-ին կրկին հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։
«Միացեք բողոքի ակցիաներին, որքան շատ լինենք, այնքան մեծ գործ կանեք։ Հոգնել չկա, հետքայլ չկա, նահանջ չկա։
Մինչև վերջ, մինչև հաղթանակ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
https://youtu.be/jN43Wo5UzuA