Մեր շարժումը որևէ կերպ դրսի տեր չունի և չի կարող ունենալ․ Իշխան Սաղաթելյան
19 Մայիս 2022
Ակնհայտ են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները՝ դրանց ամենավառ ապացույցը օկուպացված Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական հռչակագիրն է, որն ԱԺ ընդդիմադիր խմբակցություններով անընդունելի համարեցինք, իսկ ՀՀ իշխանությունները չմիացան մեր պատրաստած հայտարարությանը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի հայտարարության մասին հարցին, որում նա պնդել էր, որ հետևողական են լինելու Զանգեզուրի միջանցքի հարցում։
«Ամեն ինչ շատ պարզ է՝ այն քաղաքականությանը, որ առաջ են տանում Թուրքիան ու Ադրբեջանը, Հայաստանը չի հակադարձում․ և մեր պայքարը հենց դրա համար է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Անդրադառնալով այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրման դանդաղմանը, ինչը փորձում են արագացնել Թուրքիան ու Ադրբեջանը, Իշխան Սաղաթելյանն ասաց՝ եթե Շարժումը սկսված չլիներ՝ հիմա շատ վատ վիճակի մեջ կլինեինք։
«Վստահ եմ, որ հիմա կան նաև արդեն պատրաստված փաստաթղթեր, բայց ժողովուրդը փողոց դուրս գալով մասնակի կասեցրել է այդ պրոցեսը։ Բայց որպեսզի պրոցեսը դարձնենք անշրջելի՝ պետք է հեռացնենք այն իշխանությանը, ով չի սպասարկում Հայաստանի և Արցախի շահերը․ սա է մեր նպատակը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Չգիտեմ որքան է հավաստի, որ Նիկոլը ՀԱՊԿ-ից զորք է խնդրել Հայաստանի ներքին զարգացումները ճնշելու համար․ ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Չգիտեմ՝ դա որքան է հավաստի, բայց կարող եմ վստահեցնել, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում՝ դա մեր պետության ներքին գործն է, սա մեր ժողովրդի պայքարն է և մեր շարժումը որևէ կերպ դրսի տեր չունի և չի կարող ունենալ․ սա զուտ մաքուր հայկական, համաժողովրդական, հանուն Արցախի ու Հայաստանի պայքար է։ Իսկ եթե որևէ մեկի մտքով անցնում է, որ Հայաստանը կարող է դառնալ տարբեր շահերի մանրադրամ, մենք դա թույլ չենք տալու, որովհետև հիմա փողոցում ենք նաև հենց դա կանխելու համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց, որ, հակառակ պաշտոնական տվյալների, միայն երեկ իրականում 600-700 քաղաքացի է բերման ենթարկվել․ Երևանի բաժիններում տեղ չի եղել և շատ քաղաքացիների տեղափոխել են Արտաշատի, Աբովյանի, Վաղարշապատի բաժիններ։
«Նիկոլը շատ է սիրում, չէ՞, «աննախադեպ» բառն օգտագործել, իրոք աննախադեպ է։ Մի նպատակ ունեն՝ կասեցնել մարդկանց ցասումը, պայքարը, բայց չի ստացվելու, որովհետև ՀՀ քաղաքացիները դուրս են եկել և գիտեն՝ ինչի համար»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ գիտենք ինչ է կատարվում այն իշխանության հետ, որը կորցնում է լեգիտիմությունը։
yerkir.am
ՔՊ-ի մի քանի պատգամավորներից բացի, մյուսները ազատ տեղ ունեն նահանջելու. Իշխան Սաղաթելյան
Այն, ինչ խոսում են, դրա համար պատասխան են տալու. թող մի հատ նայեն իրենց անցյալին, նայեն ներկային ու մտածեն ապագայի մասին. սա իհարկե վերաբերում է ՔՊ-ական մի քանի պատգամավորների, իսկ մնացածը ազատ տեղ ունեն նահանջելու, պատասխանատվություն չկրելու, այդ հնարավորությունը իրենց լիարժեք տրված է։ Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավորներին։
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ դատախազությունը մեկ անելիք ունի՝ պետական դավաճանության հոդվածով ձերբակալել ու կալանավորել Նիկոլ Փաշինյանին. «Դատախազությունը շարունակում է ծառայել օրվա իշխանությանը, բայց կարծում եմ՝ դա երկար չի տեւի: Ամենախայտառակությունն այն է, որ շարունակում են այս հալածանքների մի մասն իրականացնել դատախազության ձեռքով:
Մենք պիտի ավելի վճռական լինենք մեր պայքարում, որպեսզի ցույց տանք՝ որևէ բան չի կարող մեզ կասեցնել»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով ՀՅԴ–ական 11 կալանավորներին, ասաց, որ նրանք հայրենիքի համար են պատրաստ եղել կյանքը զոհել, ուր մնաց թե կլալանքից վախենան․«Չի ստացվելու վախեցնել կամ մեկուսացնել, մենք այնքան շատ ենք, որ որ մեկին վախեցնեն»։
Անդրադառնալով Դատախազության գործելաոճին, Իշխան Սաղաթելյանն ասաց․«Դատախազությունը մեկ անելիք ունի՝ պետական դավաճանության հոդվածով ձերբակալել ու կալանավորել Նիկոլ Փաշինյանին.։ Հիմա Դատախազությունը շարունակում է ծառայել օրվա իշխանությանը, բայց կարծում եմ՝ դա երկար չի տևի»։
Մենք պիտի ավելի վճռական լինենք մեր պայքարում, որպեսզի ցույց տանք՝ որևէ բան չի կարող մեզ կասեցնել»,- ընդգծեց նա։
Նա ասաց, որ պայքրաի մեջ մտնելուց առաջ ամեն ինչ հասկացել են և իմացել, թե ում հետ գործ ունեն․«Այս մարկդանց կամքը, վճռականությունը, ցասումը կասեցնել հնարավոր չէ»:
https://youtu.be/t1kLkO-Fygs