«Զարթնիր, Լաո». «Դիմադրություն» շարժման հանրահավաքը եւ երթը
19 Մայիս 2022
Մայիսի 19-ի երեկոյան ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց «Դիմադրություն» շարժման բազմամարդ հանրահավաքը։
Պայքարը, լինի կարճատև, թե երկարատև ունենում է հաղթանակի մեկ բանալի` համբերություն. իր ելույթում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։
«Համբերություն, վճռականություն։ Ու խնդրում ենք բոլորիդ՝ չհրեք այս պայքարի առաջնորդներին օր առաջ արդյունքի հասնելու, որովհետև հրելու դեպքում վտանգը մեծ է սխալվելու, սայթաքելու, որն էլ, Աստված մի արասցե, կբերի մեծ չարիք։ Դրա համար՝ հարցը որ տալիս եք՝ ե՞րբ է լինելու, պատասխանն է՝ անկասկած լինելո՛ւ է։ Լինելու համար համբերություն մեզ, միասնականություն, որ մի օր հարյուր հազարավորներով գոռանք՝ «առանց Նիկոլ Հայաստան»։ Եվ այդ օրը Սևակ Ղազարյանը գոռալու է՝ չկա՛ Նիկոլը»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
«Համբերություն, վճռականություն։ Ու խնդրում ենք բոլորիդ՝ չհրեք այս պայքարի առաջնորդներին օր առաջ արդյունքի հասնելու, որովհետև հրելու դեպքում վտանգը մեծ է սխալվելու, սայթաքելու, որն էլ, Աստված մի արասցե, բերելու է մեծ չարիքի։ Դրա համար՝ հարցը որ տալիս եք՝ ե՞րբ է լինելու, պատասխանն է՝ անկասկած լինելո՛ւ է։ Լինելու համար համբերություն մեզ, միասնականություն, որ մի օր հարյուր հազարավորներով գոռանք՝ առանց Նիկոլ Հայաստան։ Եվ այդ օրը Սևակ Ղազարյանը գոռալու է՝ չկա՛ Նիկոլը»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Ելույթներով հանդես եկան ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, «Հայաստան» հիմնադրամի նախկին աշխատակից Աննա Մանուկյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Աշխատանք կորցելը փոքր խնդիր է, քանզի այսօր բոլորս կանգնած ենք՝ հայրենիքը կորցնելու վտանգի առջև»․ իր խոսքում ասաց Աննա Մանուկյանը, ում աշխատանքից ազատել են զուտ այն պատճառով, որ մասնակցել է «Դիմադրության» շարժման հանրահավաքներին։
«Այն, ինչ որ անում ենք ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքն է և բացարձակ օրինական է և օրեցօր այդ ծավալները պետք է ավելանան։ Մենք նաև պայքարում ենք մեր Սահմանադրության համար, որտեղ հստակ գրված է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն անձեռնմխելի են, և հայոց բանակը, երկրի իշխանությունը պարտավոր է պահել երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Այսօրվա իշխանությունները դա չեն անում»,-հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Մի կեղտոտ և ստոր քրոզչություն է իրականացվում հետևյալ կոնտեքստով, թե՝ պայքարող եք Արցախի համար, գնացեք Ղարաբաղ պայքարեք․ սիրելի հայրենակիցնե՛ր, սրանով կրկին վիրավորում են ՀՀ արժանապատիվ քաղաքացուն, այս հրապարակում ներկաներից մեծամասնությունն անմիջական մասնակցություն է ունեցել և՛ ապրիլյան պատերազմին , և՛ 44-օրյա պատերազմին, արցախյան մյուս պատերազմներին։ Այս հրապարակում են մարդիկ, ովքեր պատերազմում կորցրել են ձեռքերը , ոտքերը ու հաշմանդամ են դարձել։ Վե՛րջ տվեք այդ սրիկայությանը, ասելով, որ եթե Արցախի համար եք պայքարում գնացեք Արցախ։ Երբ պետք էր Արցախում էինք, այսօր Հայաստանի ու Արցախի ճակատագիրը որոշվում է ա՛յս հրապարակում , դրա համար էլ հայ մարդն այս հրապարակում է։ Սրանից հետո որևէ մեկը չփորձի պիտակավորի ու ասի Արցախ պաշտպանող եք, գնացեք Արցախ»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը հանրհավաքի մասնակիցներին հրավիրեց երթի։ Երթից հետո քաղաքացիները կրկին կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ շարունակելու հանրահավաքը։
«Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան», «Միություն, Պայքար, Հաղթանակ» վանկարկումների ներքո երթը Սայաթ Նովա փողոցով շարժվեց առաջ։ Երթի ընթացքում հնչում էին հաղթական պայքարին միանալու կոչեր, հայրենասիրական երգեր։
Դիմադրություն» շարժման երթը կանգ առավ «Ալեքսանդր» հյուրանոցի առջեւ, որտեղ իջեւանել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան։
«Երեկ հրապարակել էինք նամակ, որտեղ հստակ ասված էր՝ Նիկոլը չունի մանդատ հայ ժողովրդի անունից միջազգային պետությունների հետ բանակցելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու։ Վստահ եմ, որ Նիկոլը Լիտվայի նախագահին ասելու է՝ մի քանի հոգի դուրս են եկել փողոց, մենք էլ լուրջ բռնի ուժ չենք կիրառում։ Մեր նպատակն է, որ ամբողջ միջազգային հանրությունը իմանա, որ այս մարդը փորձում է երկրում հաստատել բռնապետություն, որը մենք թույլ չենք տալու։ Ժողովուրդը ոտքի է ելել պայքարի հանուն Արցախի, Հայաստանի ու հայ մարդու ապագայի, և ամենակարևորը՝ վաղն առիթ կլինի մեր խոսքն ավելի մոտիկից փոխանցելու, որ այն մարդու հետ, ում հրավերով դուք Հայաստանում եք, ով այդ այցը փորձելու է ծառայեցնել իր լեգիտիմության պատրանքին՝ ինքը լեգիտիմ չէ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Այնուհետեւ երթի մասնակիցները միացրին հեռախոսի լույսերը եւ վանկարկեցին՝ «Նիկոլ, դավաճան»։
«Հուսով եմ այս կադրերը կփոխանցեն նախագահին, եւ համապատասխան գնահատականներ կարվեն»,- հավելեց Սաղաթելյանը։
Երթը շարունակեց ընթացքը։ Քայլերթի մասնակիցներին քաղաքացիները ողջունում էին իրենց պատշգամբներից և լուսամուտներից։
Դիմադրություն» շարժման բազմամարդ երթը վերադարձավ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ հանրահավաքը շարունակվեց։
«Մենք հստակ ասել ենք և արձանագրել, որ Նիկոլը չունի մանդատ՝ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության կողմից որևէ բանակցություն վարելու»,- հանրահավաքի ավարտին հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարելիք այցին, որի ընթացքում, ինչպես հայտնի է, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ առանձնազրույցից բացի, նախատեսված է նաև եռակողմ՝ Փաշինյան-Միշել- Ալիև հանդիպումը։
«Դիմում եմ այն անձանց, ում հետ ինքը հանդիպելու է՝ շատ հստակ ասելով, որ Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված այդ 6 առաջարկները հայ ժողովրդի կամքի, շահերի հետ որևէ կապ չունեն։
Հետևաբար, Նիկոլի հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն ոչ լեգիտիմ է և առ ոչինչ»,- կայանալիք բանակցությունների վերաբերյալ ասաց Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց վաղվա անելիքների մասին. քաղաքացիներին ժամը 09։30-ին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ, տարբեր աշխատանքներ ունենք անելու։ Վաղը ճանապարհներ չենք շրջափակելու, ունենք հատուկ ծրագիր, այդ ծրագրի դետալներն այս պահին չենք հրապարակում, ելնելով որոշ պատճառներից։ Լինելու են նաև անհնազանդության ակցիաներ։ Հայաստանում կա միջազգային պատվիրակություն, մեր ձայնը պետք է լսելի դառնա։
Ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 19։00-ն, որից հետո կկայանա հանրահավաք։
Իշխան Սաղաթելյանը խոսքն ավարտեց «Միություն, Պայքար, Հաղթանակ» կարգախոսով։
https://youtu.be/Gaj1FJ-D7mg