«Զարթնիր, Լաո». «Դիմադրություն» շարժման հանրահավաքը եւ երթը դեպի կառավարական առանձնատուն
21 Մայիս 2022
Մայիսի 21-ի երեկոյան ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց «Դիմադրություն» շարժման բազմամարդ հանրահավաքը։
Ելույթներով հանդես եկան կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանը, սոցիոլոգ, իրանագետ Սարգիս Մկրտչյանը, Սիսական գնդի հրամանատար Աշոտ Միանասյանը («Աշոտ երկաթ»), «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նիկոլն ու նիկոլիզմը վաղը պիտի գոյություն չունենան, որ մենք մեր երկրի մեջ թուրքի ստրուկը չդառնանք, մենք ենք իշխելու մեր երկրի վրա, մենք ենք ապրելու, մենք ենք ծաղկեցնելու այս հայրենիքը․ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ իր ելույթում ասաց կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանը։
Սոցիոլոգ, իրանագետ Սարգիս Մկրտչյանը հայտարարեց․ Անցնող 21 տարիների ընթացքում ապրելով Հայաստանում կիսել և կիսում եմ մեր ժողովրդի լավը, վատը, ուրախությունն ու տխրությունը։ Այսօր ներկայցնում եմ իմ, իմ ընտանիքի եւ ինձ նման մտածող մարդկանց տեսակետը։ Մենք և մեզ նման բազմաթիվ Իրանահայեր Հայաստան տեղափոխխվելով իրականում դեմ ենք գնացել սրանից 400 տարի առաջ ՀՀ-ի դեմ իրականացված բռնագաղթին։ Մեր նախնիները իրենց սրտում ու մտքում վառ են պահել հայրենիքի գաղափարը և փոխանցել են սերնդեսերունդ, և մեր սերունդը բախտ է ունեցել տեսնելու Հայաստանի անկախությունը։
«Մեր պայքարը գաղափարական է, որովհետև մարտի են դուրս եկել հայի պարտվող, հարմարվող, վախկոտ, պատեհապաշտ, քծնող, օտարի առաջ ծալվող, թուրքի անունը լսելիս սարսափող, ապազգային, ստորակայության բարդույթ ունեցող տեսակը հայի մյուս տեսակի՝ քաջի, խիզախի, մարտունակի, համարձակի, օտարի առաջ ծնկի չեկողի, ազգայինի դեմ»,- ասաց Սարգիս Մկրտչյանը։
ՀՅԴ ԳՄ նրկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իրական և արժանապատիվ խաղաղության հասնելու վերաբերյալ իրենց պատկերացումները․
«Մեր նպատակն է, որ թույլ չտանք, որ հակահայ որևէ փաստաթուղթ ստորագրվի։ Հենց այստեղից ու հենց հիմա աշխարհի համար հայտարարում ենք, որ Նիկոլը որևէ մանդատ չունի Հայաստանի անունից որևէ փաստաթուղթ ստորագրելու։ Նիկոլի հետ ցանկացած պայմանավորվածություն ոչինչ է։ Հիմա առաջարկում եմ Ֆրանսիայի հրապարակից մեր հերթական երթը իրականացնենք ու գնանք դեպի կառավարական առանձնատներ, որ այնտեղից էլ մեր կոչով դիմենք ամբողջ աշխարհին՝ ցույց տալով, որ նա, այս մարդը առհասարակ կապ չունի մեզ հետ, նա կապ չունի հայ ժողովրդի հետ, ով նրան մանդատ չի տվել»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը հանրհավաքի մասնակիցներին հրավիրեց երթի Բաղրամյան պողոտայով։
«Կառավարական առանձնատան մոտ ուղերձ կհղենք, որ Փաշինյանը կապ չունի Հայաստանի հետ»,- ասաց Սաղաթելյանը։
«Առանց Նիկոլ Հայաստան», «Միություն, Պայքար, Հաղթանակ» վանկարկումների ներքո երթը շարժվեց առաջ։ Հնչում էին հաղթական պայքարին միանալու կոչեր, հայրենասիրական երգեր։
Այսօր էլ բազմաթիվ քաղաքացիներ իրենց պատուհաններից, պատշգամբներից ողջունում էին Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած քաղաքացիներին։
«Դիմադրություն» շարժման մասնակիցները կանգ առան կառավարական առանձնատների մոտ:
Երթի մասնակիցները վանկարկեցին «Ամոթ, ամոթ», «Նիկոլ, դավաճան»:
Կառավարական առանձնատան դիմաց ենք մեկ հիմնական ուղերձով՝ դու ժողովրդի անունից մեր երկիրը ներկայացնելու որևէ մանդատ չունես, քո ձեռք բերած որևէ պայմանավորվածություն առոչինչ է, Նիկո՛լ, դու մի բան ունես անելու, դու պետք է գնաս. հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
«Պետք է գնաս, որ հայ մարդը ապրի արժանապատիվ, պետք է գնաս, որ մենք ունենանք ուժեղ, արդար և ժողովրդավար Հայաստան։ Դու շանս չունես, դու արդեն ոչինչ ես, դու այլևս չես կարող մոլորեցնել մեր ժողովրդին, մի հատ նայիր՝ քանի վարչապետ է եկել քո հետևից ու դեռ ինչքան է գալու, դու պետք է գնաս»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
«Նիկո՛լ, դավաճան»․ վանկարկեց ժողովուրդը:
Կառավարական առնձնատան մոտից երթի մասնակիցները շարունակեցին քայլերթը դեպի Ֆրանսիայի հրապարակ:
Ի նշան Փաշինյանի հեռացման պահանջի նրանք միացրեցին հեռախոսի լույսերը։
Երթից հետո Ֆրանսիայի հրապարակում բազմահազարանոց քաղաքացիների մասնակցությամբ հանրահավաքը շարունակվեց։
Այսօրվա երթը լի էր էներգետիկայով։ Հաղթանակն անխուսափելի է, կարճ ժամանակում կհասնենք դրան, ուստի պետք է չհոգնել և շարունակել պայքարել․ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Ցուցադրվեց տեսահոլովակ՝ երեկ, մայիսի 20-ին «Դիմադրություն» շարժման կազմակերպած կարեւոր գործողություններից։
Վաղը մենք երթ կամ հանրահավաք չենք անցկացնելու, օրը նվիրելու ենք բովանդակային հարցերի քննարկմանը․ հանրահավաքի ավարտին հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա ասաց, որ վաղը տեղի կունենան տարբեր թեմաներով քննարկումներ, որոնց հրավիրված են քաղաքագետներ, մասնագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ:
Երեկոյան տեղի կունենա մշակութային ծրագիր, որից հետո շարժման անդամները կհայտարարեն երկուշաբթի օրվա ծրագրի մասին:
«Վաղը նաեւ հույս ունեմ, որ Բրյուսելում մոտիկից կողջունեն մեր հայրենադավ իշխանություններին»,-ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը խոսքն ավարտեց «Միություն, Պայքար, Հաղթանակ» կարգախոսով։
https://youtu.be/ZHCYeNErqxo