Փորձում են ծածկադմփոց անել ամբողջ պետական դավաճանության գործը. Արծվիկ Մինասյան
23 Մայիս 2022
Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանն այսօր մերժեց «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, որին միացել էին նաև Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։
«Խախտվում է արդար հետաքննության հիմնարար սկզբունքը»,- Վերաքննիչ դատարանի որոշումից հետո հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Ըստ Արծվիկ Մինասյանի, դատավորն ակնհայտ ցույց է տվել կողմնակալ վարքագիծ։
Միջնորդությունը մերժելու մասին ասեմ, որ մենք բերեցինք հստակ հիմքեր, որ սա օրենքի վրա հիմնված դատարան չէ, եւ հետեւաբար, խախտվում է արդար հետաքննության հիմնարար սկզբունքը:
«Դատախազության եւ ընդհանրապես նախաքննական մարմնի հակաօրինական վարքագծի դրսեւորումն այն է, որ մենք ներկայացրել ենք առերեւույթ դավաճանության հանցակազմով քրեական գործի հարուցում Նիկոլ Փաշինյանի եւ մի շարք այլ պաշտոնատար անձանց նկատմամբ, նրանք ոչ միայն աղավաղել են մեր այս պահանջը, այլ փորձում են տեղափոխել մեկ այլ քրեական գործի շրջանակներում, որտեղ ըստ փաստերի կամ ամբողջ համակարգի ընդամենը մի մասն է։ Այդպիսով փորձել են ներգրավելով որպես տուժողներ, ծածկադմբփոց անեն ամբողջ պետական դավաճանության գործը»,- նշեց նա։
https://youtu.be/wl3gXRYEyxo