Պահանջում ենք ԱԺ արտահերթ նիստ՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հստակ Հայտարարությամբ․ Իշխան Սաղաթելյան
25 Մայիս 2022
Պահանջում ենք ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ մեր օրակարգով․ Ֆրանսիայի հրապարակում մայիսի 25-ի հանրահավաքի ավարտին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նրա հրապարակեց հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին հստակ ձևակերպումներ պարունակող հայտարարությունը, որը դնելու են ԱԺ արտահերթ նիստի օրակարգում և պահանջելու են, որ ՔՊ-ական պատգամավորները ևս կողմ քվեարկեն և վավերացնեն։
«Դրա համար մենք պահանջում ենք արտահերթ խորհրդարանական նիստ և ասում ենք՝ եթե Ալիևից չեք վախենում, եկեք այդ նիստին ու ստորագրեք այդ հայտարարության տակ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Սա պատասխանն է փորձերի, որով ուզում են շեղել մեր հասարկությանը՝ ասելով, որ ընդդիմությունը Արցախի համար չի դուրս եկել փողոց, այլ իշխանության։
«Ելնելով այս իրավիճակից՝ մեկ անգամ ևս սրանց դեմքը վերջնականապես պատռելու համար խորհրդարանական երկու խմբակցությունները հանդես են եկել նախաձեռնությամբ․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հրավիրել են ԱԺ արտահերթ նիստ մեր օրակարգով, որովհետև ասել ենք՝ մենք խորհրդարանում լինելու ենք մենք օրակարգում, ոչ թե ԱԺ-ում գնանք թատրոնի օրենք քննարկենք։ Պահանջում ենք, որ խորհրդարանը հանդես գա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հստակ հայտարարությամբ։ Այն, ինչ կա այդ հայտարարության մեջ և դա մերժելի է այս իշխանության կողմից, մեր, ձեզ, մեզ պես մտածող մարդկանց համար հստակ է՝ այս Հայտարարության նախաձեռնությունը մեր բոլոր այն քաղաքացիների համար է, ովքեր դեռ կասկածում են, որ սրանք դավաճան են և երկիրը ուզում են տանել նոր կապիտուլյացիայի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը եւ ընթերցեց հայտարարության տեքստը․
Հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Արցախի ժողովրդի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, միջազգային իրավունքի հիմնադրույթները, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բազմիցս ներկայացված հիմնարար սկզբունքները՝
հայտարարում ենք․
1․Հայաստանի Հանրապետությունն աջակցելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը։ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։
2․Պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը։
3․Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է բոլոր բաղադրիչներով։
4․Հայաստանի Հանրապետության հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման, հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի և 6․Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերման նախապայմանով։
5․Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խաթարումը։
6․Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը բացառում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև՝ հայության հոգևոր, մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը։
7․Հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը միմյանց հետ շաղկապված չէ։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջազգային տրամաբանությամբ։
Վաղվա անելիքի մասին․
Ժամը 10։30 Ֆրանսիայի հրապարակ՝ զոհվածների ծնողների հետ ԲԴԽ գնալու համար։
Ժամը 15։30 Ֆրանսիայի հրապարակից երթը շարժվելու է՝ պատշաճ կերպով դիմավորելու և հետապնդելու ՀՀ-ում գտնվող պատվիրակությանն, ու ցույց տալու, որ Նիկոլը մանդատ չունի որևէ մեկի հետ բանակցելու։
Մինչև 19։30՝ լինելու է թեժ պայքար։
https://youtu.be/hNyu2a2pvIo