Միանում ենք զոհված զինծառայողների ծնողներին․ «Դիմադրություն» շարժման երթը դեպի ԲԴԽ շենք
26 Մայիս 2022
«Դիմադրություն» շարժման մասնակիցները այսօր, մայիսի 26-ին Ֆրանսիայի հրապարակից երթ մեկնարկեցին դեպի ԲԴԽ՝ սատարելու 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած ծնողների հարազատներին, որոնք ԲԴԽ-ի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով։
«Երեկ դատարանում ԲԴԽ ենթակայության տակ գտնվող դատական կարգադրիչները ծնողների հետ «արա»-ով են խոսել։ Նման վարքագիծ չէինք պատկերացնի, դա էլ է տեղի ունեցել։ Հիմա ծնողները հավաքվել են ԲԴԽ դիմաց։ Գնում ենք միանալ իրենց։ Հաստատ ասելիք ունենալու ենք» »,- երթի մեկնարկից առաջ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։
«Դիմադրություն» շարժման մասնակիցները վանկարկելով «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց Նիկոլ դատարան» շարժվեցին ԲԴԽ։
Մեկ տարուց ավելի է տարբեր դիմումներ և հաղորդումներ են եղել հանցագործության մասին առ այն, որ Նիկոլ Փաշինյանը և մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ ըստ դիմումատուների, կատարել են այնպիսի գործողություններ, որի հետևանքով ունեցել ենք այս կորուստները․ ԲԴԽ-ի մոտ հայտատարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Այդ գործողությունները քրեական օրենսգրքի 289 հոդվածով բնութագրվում են որպես պետական դավաճանություն: Այս ժամանակահատվածում այդ դիմումները բազմաթիվ մարմիններում մերժվել են: Դատարանում դատական նիստը երեկ նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, ընդհատվեց մի միջադեպի պատճառով, որի հետևանքը եղավ այն, որ դատավոր Բիշարյանը վերադարձավ և հայտարարեց, որ այսուհետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան պաշտոնատար մի շարք անձանց նկատմամաբ առերևույթ պետական դավաճանության հաղորդման հիմքով քրեական գործ հարուցելու դատաքննությունը պետք է իրականացնի փակ: Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի ցուցում, որ հերթական անգամ փակուղի տանեն այս գործը և կայացնեն ապօրինի որոշումներ»:
Լրագրողների հետ զրույցում 5165 շարժման ղեկավար Կարին Տոնոյանը ասաց․ «Մեր պահանջն է, որ պարտադիր ներկա լինենք դատական նիստերին, մեզ տրվի երրորդ կողմի կարգավիճակ, որպեսզի մենք նիստերին հարց տալու կամ ինչ որ բան ասելու իրավունք ունենանք»։
Հավաքվածները պահանջեցին որպեզի ԲԴԽ նախագահն իջնի և լսի իրենց պահանջները․ նրանք տաս րոպե ժամանակ տվեցին Գագիկ Ջհանգիրյանին։
Ժամանակը լրանալուց հետո ծնողները ցանակացան ներս մտնել շենք, սակայն ոստիկանները, որոնք մի քանի շարք պատ էին կազմել՝ խոչընդոտեցին նրանց մուտքը ԲԴԽ։
Սակայն որոշ ժամանակ անց զոհված զինծառայողների ծնողներին թույլ տվեցին հանդիպել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին․ 30 ծնող մտավ շենք՝ ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի դավաճանության դատի հետ կապված պահանջը։ Հանդիպմանը ներկա էր նաեւ Արծվիկ Միանասյանը։
«Նիկոլի իշխանությունը փորձում է զավթել բոլոր ոլորտները, այդ թվում դատական համակարգը։ Բոլոր այն անձինք, ովքեր այսօր գլխիկոր, վախեցած, ահաբեկված կատարում են հանցավոր ռեժիմի հանձնարարականները, պետք է իմանան, որ պատասխան են տալու և այդ պատասխանը չի ուշանալու, լինելու է օրենքի ողջ խստությամբ և հանուն ՀՀ, հանուն Արցախի Հանրապետության»,-հանդիպաման ավարտից հետո հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
աջակցելով զոհվածների հարազատներին, պայքարելու ենք հանուն արդար, ուժեղ և ազգային Հայաստանի․ շեշտեց նա։
Նշենք, որ լրատվամիջոցներին արգելել են մասնակցել հանդիպմանը։
«Դիմադրություն» շարժման մասնակիցները քայլերրթով վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ժամը 15։30 նախատեսված են անհնազանդության զանազան ակցիաներ։