Մենք պայքարում ենք ոչ թե իշխանության համար, այլ Հայաստանի ինքնիշխանության. Իշխան Սաղաթելյան
31 Մայիս 2022
Ժողովուրդը ապացուցեց, որ այս երկրում մի մաշվող կա՝ Նիկոլն է ու իր խմբակը. Ֆրանսիայի հրապարակում՝ այսօրվա հանրահավաքի իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ։
«Մենք պայքարում ենք ոչ թե իշխանության համար, այլ Հայաստանի ինքնիշխանության։ Պայքարում ենք ոչ թե ինչ-որ մեկին վարչապետ դարձնելու համար, պայքարում ենք, որ Հայաստանն առհասարակ վարչապետ ունենա, որովհետև այն, ինչ անում են սրանք, վերջն այն է, որ մենք պետականություն չենք ունենալու։ Սրանք քանդում են ամեն ինչ»,- նշեց Սաղաթելյանը։
Նա մի քանի պաշտոնական թվային տվյալներ ներկայացրեց Հայաստանի արտաքին պարտքի վերաբերյալ. «Այսօր ֆինանսների նախարարը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանի պետական պարտքը հասել է իր պատմական առավելագույնին՝ 63.5 տոկոս։ Սրանք իրենց կառավարության տարիների ընթացքում 36 տոկոսով ավելացրել են Հայաստանի պետական պարտքը, մոտ 3 միլիարդ դոլարով, այսինքն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու վրա 1000 դոլարով պարտքն են ավելացրել։ Պարտք վերցնել, ասֆալտ անել, պետական պարտքը 36 տոկոսով ավելացնել ու ժողովրդի վրա ծախել, հերթական սրիկայությունն է, որի մասին մեր հայրենակիցները պետք է իմանան»։
Սաղաթելյանն ասաց, որ վերջին մեկ տարվա ընթացքում բանակի թիվը կիճատվել է, կրճատվել են զորամիավորումները, բայց ավելացել է ոստիկանների թիվը, որովհետև սրանք մտածում են ոչ թե մեր հայրենիքի և պետության սահմանների պաշտպանության մասին, այլ մեկ խելագարի իշխանությունը պահելու մասին։
«Մենք շարունակում ենք մեր պայքարը։ Շատ հստակ ձևակերպել ենք, որ ժամանակ ունեն խելքի գալու և հունիսի 3-ի Ազգային ժողովի արտահերթ նիստին մասնակցելու։ Մենք ներկայացրել ենք 7 կետեր, այն մինիմալ պահանջներն են, որոնք անհրաժեշտ են մեզ պետություն ունենալու և հայ մնալու համար։ Բոլոր նրանք, ովքեր այս սկզբունքները չեն կիսում, նրանք հայ ժողովրդի հետ կապ չունեն»,- հայտարարեց ընդդիմադիր գործիչը։
Վաղվա ծրագրերի մասին․
«Վաղը՝ հունիսի 1-ին «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները կհանդիպեն շուրջ 30 կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ հանդիպումներ կունենան Գրողների միության, ԳԱԱ, գիտական, կրթական հաստատությունների ղեկավարների հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումը ԱԺ ներկայացված հայտարարության տեքստի շուրջ։
Ժամը 17։00-ին Ֆրանսիայի հրապարակից կլինի երթ կանանց ու երեխաների մասնակցությամբ: Երեկոյան մեծ հանրահավաք նախատեսված չէ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․
https://youtu.be/7M0bWLW19eg