Փաշինյանն այսօր հերթական անգամ պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին. Իշխան Սաղաթելյան
03 Հունիս 2022
Կապիտուլյանտին թվում էր, որ ուժ կիրառի, հատուկ միջոցնոր, բռնության ենթարկի ժողվորդին, մարդկանց թիվը նվազելու է․ մի հատ ձեր շուրջը նայեք ու յուրաքանչյուրդ ձեր կողքինով հպարտացեք, որ հայ ազգը ծնկի չի գալու. այսօրվա հանրահավաքի իր եզրափակիչ խոսքում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Նա ներկայացրեց օրվա ընթացքում տեղի ունեցածը ու ասաց, որ իրենք վստահ էին, որ ՔՊ-ականները չեն գալու ԱԺ և դիրքորոշում չեն հայտնելու Արցախի մասին, քանի որ դավաճան են, բայց իրենց այս ամենն արեցին, որ տանը նստած մարդկանց համար ևս սա պարզ լինի։
«Այո՛, այսօր ջրբաժան է․ ջրբաժան է նրանց միջև, ովքեր ուզում են ունենալ հայկական Արցախ, պետականություն, հայրենիք։ Պարզ՝ ուզում են հայ մնան, չեն ուզում թուրքի առաջ ծնկի գան։ Սա ջրբաժան է»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը նաև հայտարարեց, որ ոստիկանությունը իրավիճակին չի տիրապետում, ոստիկանությանը ղեկավարում է ոչ թե ոստիկանապետը, այլ ինչ–որ օլիգարխներ։ Նա նշեց, որ ոստիկանությունը այսօր վարչապետի հրահանգով դիմել է սադրանքի։
«Այսօրվա փաստը ցույց տվեց, որ իրենք այլևս չեն դիմանում։ Այսօր մենք փաստեցինք, որ ճիշտ ուղու վրա ենք»,– ասաց նա՝ հավելելով, որ այս իշխանություններին հեռացնելու համար անելու են ամեն ինչ։ «Ակնհայտ է, որ դավաճանը ցնցումների մեջ է, պատրաստ է տարբեր սադրանքների, իսկ մենք տեղի չենք տալու»,– ընդգծեց նա։
Առաջիկա անելիքի մասին․
Սաղաթելյանը կոչ արեց որքան հնարավոր է շատ մնալ Ֆրանսիայի հրապարակում․ գնալ, հանգստանալ ու էլի հետ գալ հենց այսօր։ Երկու խմբակցության պատգամավորները լինելու են հրապարակում․ «Եկեք, որ ցույց տանք՝ ինչքան պինդ ենք, ինչքան վճռական ենք ու ինչքան ուժ կիրառեք՝ այնքան շատանալու ենք»։
Վաղը ժամը 19։00 Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք։
Պայքարն անկասելի է՝ վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․