Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն ամբողջությամբ վերականգնելու ենք․ Իշխան Սաղաթելյան
06 Հունիս 2022
Այսօր «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները հանդիպել են Արցախի մի քանի քաղաքական ուժերի ղեկավարների հետ, քննարկել հայկական երկու պետությունների առջև եղած մարտահրավերները, խոսել Դիմադրություն շարժումը նաև Արցախում ընդլայնելու մասին. Ֆրանսիայի հրապարակում՝ այսօրվա հանրահավաքի իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Հույս հայտնենք, որ մնացած քաղաքական ուժերը ևս կմիանան այս պահանջին, որովհետև այս պահանջը հանուն Արցախի և հանուն Հայաստանի է»,- ասաց նա:
Նա ընդգծեց՝ պայքարին միացել է նաև Սփյուռքը․ վերջին մեկ ամսվա ընթացքում Սփյուռքի տարբեր գաղթօջախներում Դիմադրության շարժման օջախներ են ձևավորվել, բազմաթիվ գաղութներում երթեր, ցույցեր հանրահավաքներ են տեղի ունեցել։
«Այսինքն, այս կարևոր փաստը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը ամբողջությամբ վերականգնելու ենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ քննարկվում են «Դիմադրություն» շարժումը տարբեր ուղղություններով ավելի ընդյանելու հնարավորությունը, և այդ ուղղություններից է աշխատանքը օտարերկրյա դեսպանատների և միջազգային կազմակերպությունների հետ։
«Այս նպատակով վաղն առավոտյան 10-ին հրավիրում ենք բոլոր այն քաղաքացիներին, որոնց հարազատները բռնությունների են ենթարկվել․ գնալու ենք ԵՄ ներկայացուցչություն, ներկայացնենք բռնության փաստերն ու պահանջենք հստակ գնահատական, քանի որ իրենց լռությունով նպաստում են, որ Նիկոլը երկրում հաստատի բռնապետություն, ինչը թույլ չենք տալու»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Վաղվա անելիքների մասին.
Վաղը՝ հունիսի 7-ին, ժամը 10-00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում և գնում դեպի Հայաստանում ԵՄ գրասենյակ:
Նա տեղեկացրեց, որ երեկոյան հանրահավաք նախատեսված չէ, սակայն օրվա ընթացքում կլինեն անհնազանդության ակցիաներ: Երեկոյան Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա մշակութային ծրագիր։
https://youtu.be/QdSTuTYWNvM