ՀՀ «նախագահը» չի ճանաչում Արցախի ինքնորոշման իրավունքը
31 Օգոստոս 2022
ՀՀ «նախագահը» չի ճանաչում Արցախի ինքնորոշման իրավունքը։ Ի՞նչ տարբերություն Ալիևի ու Խաչատուրյանի միջև․
Հայաստանի Հանրապետության նախագահին օգոստոսի 8-ին ուղարկած պաշտոնական գրությանս պատասխանը ստացել եմ այսօր՝ օգոստոսի 31-ին։ Նախկին ՀՀՇ-ական դաշնակահար-նախագահը համարում է, որ Արցախի հարցը պետք է լուծվի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն և 2021 թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների հիման վրա և ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ։ Եթե հարցն Ալիևին ուղղեի, նույն պատասխանն էի ստանալու։ Ուրեմն էլ ի՞նչ տարբերություն իր ու Փաշինյանի կառուցողական ընկեր Ալիևի միջև։
Հիշեցնեմ, որ նախկին ՀՀՇ-ականից պատասխան էի հայցել, արդյոք ինքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք է համարու՞մ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը։ Ինչպես տեսաք, պատասխանը բացասական էր։ Կապիտուլացիոն հայտարարության մեջ Արցախի հիմնախնդրի քաղաքական կարգավորման մասին ոչ մի խոսք չկա։ Իսկ հունվարի 11-ի հայտարարությունը վերաբերվում է բացառապես տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելուն և որևէ կապ չունի Արցախի հիմնախնդրի կարգավորման հետ։
Ու էդ մարդը մեր երկրի նախագահն է․․․
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր