Այսօր ողջ հայության հետ խոսելու ժամանակն է
08 Սեպտեմբեր 2022
Սեպտեմբերի 14-ին մեկնելու եմ Լիբանան։ Բեյրութում այդ օրը տեղի է ունենալու «Դիմադրություն» շարժման զորակցության հավաք։ Հանդես եմ գալու ելույթով, ներկայացնելու ներկայիս իրավիճակի բոլոր նրբությունները։
Հատկապես վերջին օրերի զարգացումների լույսի ներքո, սա ավելի քան կարևոր միջոցառում եմ համարում։ «Դիմադրություն» շարժումը ֆեյսբուքյան շարժում չէ։ Ոչ էլ դահլիճային կամ ինչ-ինչ էլիտար շրջանակների շարժում։ Այն համահայկական է և մեր խնդիրն է խոսել յուրաքանչյուր սրտացավ մարդու, խմբի ու համայնքի հետ։ Մեր խնդիրն է նաև ուշադիր լսել այդ մարդկանց, քննարկել նրանց հետ զարգացման ամեն հնարավոր ծրագիր և կյանքի կոչել լավագույն առաջարկները։
Թող ոչ ոք հույս չունենա, որ կարող է մի բաժակ ջրում փոթորիկ կազմակերպելով, շեղել մեզ, մեր ժողովրդին իր ընթացքից։ Այսօր ողջ հայության հետ խոսելու ժամանակն է։ Ողջ հայության հետ միասին լուծումներ գտնելու ժամանակն է։ Եվ մենք շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով՝ աշխատել յուրաքանչյուր սրտացավ հայի հետ և ունենալ սպասված արդյունքներ։
Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր