Բախվում ենք մի խայտառակ գործընթացի
19 Հոկտեմբեր 2022
Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել` համալսարանը մեկ այլ բուհին միավորելու խնդրի հետ կապված։ Այսօր համալսարանում հրավիրվել էր քննարկում, որի ընթացքում դասախոս, ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց, որ նամակով դիմել է ԿԳՄՍ նախարարին։
«Այն բոլոր մարտահրավերներն, որն այսօր դիմագրավում է մեր հասարակությունը` հանրային փսորումն ու արժեքային դեգրադացիան, իմ խորին համոզմամբ կարելի է միայն հաղթահարել առողջ կրթական քաղաքականությամբ, որին լծված եք դուք։ Օրեր առաջ, երբ այս բոթը իմացանք, ես նամակով դիմեցի ԿԳՄՍ նախարարին, երկու հարցադրումներ ունեի․ Առաջինը վերաբերում էր նրան՝ ինչո՞ւ է նման գործընթացը իրականացվել գաղտնիության պայմաններում՝ առանց անձնակազմի հետ բաց և թափանցիկ քննարկման, մյուս հարցադրումը այն էր, որ խնդրում էի փոխանցել այն հիմնավորումներն ու վերլուծությունները, պետության կարիքների հաշվառումն ու կրթական և կառավարչական նպատակադրումները, որոնք ընկած են այս ծրագրի հիմքում»,- նշեց պատգամավորը։
ՀՅԴ ԳՄ անդամը խոսեց նաև կեղածարարության մասին, որին դիմել է կառավարությունը կամ ԿԳՄՍՆ-ն․
«Հիմնավորման մեջ հղում է կատարվում Կրթության զարգացման 2030 թվականի պետական ծրագրին, ընկերներ այս ծրագիրը դեռ նախագծի մակարդակում է։ Խորհրդարանական երկիր Հայաստանում այս նախագիծը դեռ հաստատված չէ Խորհրդարանում։ Դեռևս չհաստատված օրենքի ուժ ունեցող փաստաթուղթը հղում է արվում հիմնավորման մեջ։ Չի կարելի հասարակությանը նման կերպ մոլորեցնել։
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/hGq6bDCKh-c