Դաշնակցական մամուլի առաքելությունը ճշմարտությունն ասելն է
17 Նոյեմբեր 2022
«Վանա ձայն» ռադիոկայանի «Հրատապ օրակարգ» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ «Դրօշակ» պաշտոնաթերթի խմբագիր Արտաշես Շահբազյանը:
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել «Դրօշակ»-ի պատմությանը, առաքելությանը, դիմագրաված խնդիրներին, դերին, առանձնատակություններին:
««Դրօշակ»-ը պետք է լինի ժամանակի հետ, պետք է լինի անկեղծ, լինի պայքարի զինվոր եւ ճշմարտությունը փոխանցի հասարակությանը: Այսօր էլ, չնայած որ Դրօշակ»ը մեկամսյա պարբերականությամբ է հրատարակվում, մեր նպատակն է՝ առավելագույնս օրվա հեւքը, շունչը հաղորդել մեր ընթերցողին»,- նշել է Արտաշես Շահբազյանը:
Խմբագիրը խոսել է նաեւ «Դրօշակ»-ի գաղափարախոսական, դաստիարակչական, քաղաքական եւ ազգային-հասարակական նշանակության մասին:
Մանրամասները՝ տեսանյութում