Դեկտեմբերի 28-ին երթ դեպի ՀՀ կառավարության շենք՝ հաջակցություն Արցախի
27 Դեկտեմբեր 2022
Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 15։00-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը նախաձեռնել է երթ, որը կմեկնարկի Մատենադարանի հարակից հատվածից և կավարտվի ՀՀ Կառավարության շենքի դիմաց։
Երթը կրում է «Իրական մեղավորը» խորագիրը և նպատակ ունի ցույց տալու, որ իրավիճակի հանգուցալուծման առաջնային պատասխանատուները ՀՀ փաստացի իշխանություններն են, որոնք, սակայն, որևէ գործուն քայլ չեն ձեռնարկում 2 շաբաթից ավել ամբողջական շրջափակաման մեջ գտնվող Արցախի և մայր հայրենիքի հետ կապող կենսական ճանապարհի բացման ուղղությամբ։
Միացի՛ր երթին նաև դու, քո պահանջը ներկայացրու պատասխանատուներին:
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն