Հետքայլ չի լինելու, գնալու ենք առաջ
25 Փետրվար 2023
Վերջին 2.5 տարվա ընթացքում ՀՀ-ում գործող ընդդիմադիր ուժերը առնվազն 3 մեծ փորձ արել են իշխանություններից ազատվելու եւ երկիրը նորմալ զարգացմ,ան փուլ բերելու համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, «Բեկում» երիտասարդական ֆորումի «Պայքարը. բացեր եւ նոր հնարավորություններ երեկ, այսօր, վաղը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Նոյեմբերի 9-ից հետո բազմաթիվ քաղաքական ուժեր, անհատ գործիչներ տեսնելով ստեղծված իրավիճակը առնվազն ընդդիմադիր դաշտում կար լայն կոնսենսուս, որ իշխանություններից պետք է օր առաջ ազատվել: Եթե հիշում եք՝ նոյեմբերի 11-ից սկսած տեղի ունեցան բողոքի զանգվածային գործողություններ, ակցիաներ, ցույցեր, հիմա այս օրերին շատ է խոսվում, որ նոյեմբերի 9-ից հետո իշխանությունը փողոցում գցած էր, բայց հիշում եք ընդդիմադիր ղեկավարներ ձերբակալեցին, այնուհետեւ տարբեր քաղաքական գործիչների, բայց այնունամենայնիվ ժողովուրդը, մարդիկ, քաղաքական գործիչներ իջել են փողոց, գնահատելով, որ գլխավոր հարցը, որը պետք է լուծվի երկրին պատերազմ ու պարտություն բերած իշխանությունից պետք է ազատվել»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ «Հայրենիքի փրկության շարժում»-ը հասավ նրան, որ իշխանությունը չէր կարողանում ազատ տեղաշարժվել, իր գործունեությունը ծավալել եւ հայտարարվեց արտահերթ ընտրության մասին:
«Այն փաստարկը, որ մենք չմասնակցեինք ընտրություններին, ընտրությունները լեգիտիմ չէին լինի, մեղմ ասած ճիշտ չէ, քանի որ ընտրություններին մասնակցելեն 25 քաղաքական ուժեր»,-ասաց նա՝ նշելով, որ որեւէ մեկի հետ չեն պայմանավորվել գնալ ընտրությունների, սակայն ընտրությունները դիտարկել են հնարավորություն իշխանություններից ազատվելու համար:
Սաղաթելյանի խոսքով՝ «Դիմադրութուն» շարժումն ունեցել է բազմաթիվ ձեռքբերուներ, նաեւ թերություններ ու բացթողումներ, որից պետք է հետեւություն անել եւ գնալ առաջ:
«Մենք ունենք խնդիրներ, որոնք դեռ չենք կարողացել լուծել: Առաջին խնդիրը, որ մեր ժողովրդի մոտ չկա այն խորը համոզումը, որ այս ամեն ինչի պատճառը օրվա իշխանությունն է: Իրենք կարողացել են հասնել նրան, որ ով էլ լիներ այսպես էր լինելու, սա ճակատագիր էր, Արցախյան շարժումը եւ պայքարի վերջը սա էր լինելու, որովետեւ հնարավոր չէր արդյուքնի հասնել, եւ սրա համար իրենք պատասխանատվություն չեն կրում եւ հաջորդն այն է, որ ով էլ գար այս վիճակն է լինելու: Եթե գա ազգային իշխանություն, հաստատ կարողանալու ենք նախ կասեցնել այս պարտությունների շղթան, երկիրը դուրս բերել այս իրավիճակից: Նիկոլի իշխանությամբ մենք ունենալու ենք նոր պատերազմ եւ նոր կապիտուլյացիա: Մեր գլխավոր խնդիրն է լրջորեն նախապատրաստվել եւ պայքարը շարունակել, այս իշխանությունը ամեն օր նորանոր կորուստներ է բերելու»,-ասաց նա: