Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումը կենսական հրամայական է
18 Ապրիլ 2023
Ամփոփելով ԱՄՆ կատարած տասնօրյա աշխատանքային այցս, որի ընթացքում բազմաթիվ կուսակցական, համայնքային և ժողովրդային հանդիպումներ ունեցա Արևելյան և Արևմտյան ափերում, հարկ եմ համարում արձանագրել․
– պատերազմից հետո, պայմանավորված նաև երկրի ներկա իրավիճակով, Սփյուռքը հիասթափության և անորոշության մեջ է,
֊ չնայած վերոնշյալ հանգամանքին, տասնյակ հազարավոր հայեր ամբողջ աշխարհում ամեն օր ապրում են Հայաստանի Հանրապետության և Արցախի հոգսերով, ճանապարհներ են փնտրում հայկական երկու պետություններին օգտակար լինելու համար,
– Սփյուռքի ազգային կառույցները հսկայական աշխատանք են իրականացնում հայապահպանության, ազգային սերունդ կրթելու, ազգային ավանդույթներին, արժեքներին ու արմատներին մշտահաղորդ լինելու ուղղությամբ,
– հայկական Սփյուռքը ունի մեծ ներուժ և կարողություն, ինչը ոչ միայն լիարժեք չի օգտագործվում, այլև հակառակը, օրվա իշխանության ապազգային քաղաքականության արդյունքում օտարվում է Հայրենիքից:
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումը կենսական հրամայական է:
Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր