ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամները և «Հայաստան» խմբակցության պատգամավորները կայցելեն մարզեր
22 Ապրիլ 2023
Սիրելի՛ հայրենակիցներ,
ներկայացնում եմ առաջիկա օրերին ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցերի գրաֆիկը.
– ապրիլի 22-ին այցելելու ենք Կոտայքի մարզ: Ժամը 12:00-ին կլինենք Չարենցավան քաղաքում` Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում,
– ապրիլի 26-ին այցելելու ենք Տավուշի մարզ: Ժամը 18:00-ին հավաք տեղի կունենա Իջևան քաղաքի Աշոտ Մելիքբեկյան 5 հասցեում գտնվող սրահում,
– ապրիլի 29-ին նախատեսված է այց Գեղարքունիքի մարզ: Ժամը 16:00-ին հանդիպում տեղի կունենա Մարտունի քաղաքի «Վան» հանդիսությունների սրահում, իսկ նույն օրը, ժամը 19:00-ին` Գավառ քաղաքի Ազատության 11/27 հասցեում գտնվող ՀՅԴ գրասենյակում,
– ապրիլի 30-ին լիենլու ենք Արագածոտնի մարզի Արագածոտն, Ոսկեվազ, Օշական գյուղերում:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու առաջիկա հանդիպումներին` միասին քննարկելու մեր երկրի առաջ ծառացած խնդիրները և դրանց հաղթահարման ուղիները:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր