Հայ-ադրբեջանական հակամարտության և դրանց շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ պանելային քննարկում
05 Մայիս 2023
Մայիսի 4-ին, ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Կահիրեի հեռուստատեսության (Elqahera news) եթերում մասնակցել է հայ-ադրբեջանական հակամարտության և դրանց շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ պանելային քննարկում- բանավեճին:
Արթուր Խաչատրյանը խոսել է Արցախի և Հայաստանի հանրապետությունների դեմ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության, Վաշինգտոնում ընթացող բանակցությունների և ընդհանրապես բանակցային գործընթացի մասին։
«Մասնավորապես, կասկած էի հայտնել, որ բանակցությունների այս ռաունդը հաջող կանցնի Ադրբեջանի լկտի պահվածքի պատճառով։ Այսօր առավոտյալ լուր եկավ բանակցությունների կատարյալ ձախողման մասին»,- նշել է նա:
Պանելային քննարկմանը մասնակցել են նաև փորձագետներ Եգիպտոսից, Ռուսաստանի Դաշնությունից և Ադրբեջանից։