Զավեշտ է` նույնիսկ Ադրբեջանն իր իրավասությունը չի ճանաչել 86.6 հազար քառ․ կմ-ի վրա
15 Մայիս 2023
Զավեշտ է` նույնիսկ Ադրբեջանն իր իրավասությունը չի ճանաչել 86.6 հազար քառ․ կմ-ի վրա։
Ասվածը հիմնավորող փաստաթուղթը 1991թ. հոկտեմբերի 18-ի անկախության մասին սահմանադրական ակտն է, որով անվավեր է համարվել Խորհրդային միության ակտերը այն մասով, որը վերաբերում է Ադրբեջանին ներառյալ Արցախի բռնակցման որոշումը։
Երկրորդ՝ Ադրբեջանն իրեն համարում է Մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդ, որի սահմանների հաստատումը նույնիսկ Ազգերի լիգայի կողմից է մերժվել։
Երրորդ՝ Ադրբեջանը ստորագրել, բայց չի վավերացրել Ալմա-Աթայի հռչակագիրը, այլ ԱՊՀ-ին է միացել միայն վերջինիս կանոնադրության հաստատմամբ՝ 1993թ․ սեպտեմբերին, չմիանալով 1991թ․ դեկտեմբերի 8-ի ԱՊՀ հիմնադիր պայմանագրին։
Բրյուսելյան գործընթացի տրամաբանությունը ակնհայտ խնդիրներ ունի ոչ միայլ լեգիտիմության, այլ նաև լեգալության տեսանկյունից։
Բրյուսելի այսօրվա հանդիպումը մի դրական կողմ կարող է ունենալ՝ խթանել պայքարը ինչպես անհայրենիք պատեհապաշտների, այնպես էլ արտաքին թշնամու դեմ։
Գևորգ Ղուկասյան
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու