ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայտարարություններ

ԱՀ ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունը

29 Մայիս 2023

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի մեկնաբանություն է տարածել Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարության վերաբերյալ։

«Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունները հերթական անգամ ընդգծված սպառնալիքներ են պարունակել Արցախի ժողովրդի և իշխանությունների հանդեպ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը և Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:

Այս անգամ պահանջելով Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական հիմունքներով ընտրված մարմինների՝ նախագահի և Ազգային ժողովի, ինչպես նաև պետական մնացած ինստիտուտների կազմաքանդումը՝ Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ ապացուցել է, որ պատրաստ է ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ շարունակել Արցախի ժողովրդի էթնիկ զտման և տարածքների բռնազավթման քաղաքականության իրականացումը: Սա ևս մեկ ապացույց է, որ Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող Ադրբեջանի կազմում ապրել՝ այնտեղ տիրող հայատյաց ու հայամերժ քաղաքականությունից բխող գոյաբանական վտանգների պատճառով:

Արցախի ժողովուրդն ընտրել է իր ինքնորոշման, ինքնիշխանության ու պետականակերտման ճանապարհը, որոնց հենասյուներից են նախագահն ու Ազգային ժողովը: Ուստի, վճռականորեն դատապարտում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինքնիշխանության և անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղության հանդեպ այսպիսի հարձակումները և ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքները:

Դիմելով միջազգային հանրության բոլոր դերակատարներին, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած Ռուսաստանի Դաշնությանն ու Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ շահագրգռված բոլոր սուբյեկտներին՝ ակնկալում ենք նրանց գործնական ու ակտիվ գործողությունները՝ վերացնելու Արցախի գրեթե վեցամսյա շրջափակումը և այլ շարունակական ոտնձգությունները, ինչպես նաև՝ կանխելու Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ուղղված նոր հանցագործությունները, այդ թվում՝ հնարավոր ռազմական ագրեսիան:

Միջազգային հանրության պարտավորությունն է երաշխավորելու նաև Արցախի ժողովրդի անվտանգությունը, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում միջազգային խաղաղության հանդեպ և պարզապես ձգտում է ազատ ու արժանապատիվ կերպով ապրել իր հայրենի հողում՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի հիման վրա:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես ժողովրդի կողմից ընտրված բարձրագույն մարմին, անկախ Ադրբեջանի կողմից պարբերաբար կրկնվող սպառնալիքներից, կշարունակի իրագործել պետականակերտման իր հիմնական առաքելությունը և ազատ ապրելու մեր իրավունքների պաշտպանությունը»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Նախաստորագրութիւն Կամ Սահմանի

Հայաստան-Թուրքիա երկխօսութեան մասնակցող թրքական պատուիրակութիւնը պիտի ժամանէ Հ

09 Սեպտեմբեր 2025
Ակնարկ. Իսրայէլի Աքիլէսեան Կրունկները

Լիբանանի կառավարութեան սպասուած նիստը նոյնքան սպասուած արդիւնք ունէր: Շիի համա

08 Սեպտեմբեր 2025
Ի՞նչ պատասխանատվություն են կրելու ․․․

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կր

06 Սեպտեմբեր 2025
Նախաստորագրված համաձայնագրերը լեգիտիմ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը F

06 Սեպտեմբեր 2025
Քրիստափոր Միքայէլեանի Նահատակութեան 12

Կիրակի, 31 օգոստոս 2025-ին պաշտօնապէս փակուեցաւ ՀՅԴ ԼԵՄ-ի ՀՅԴ հիմնադիր-ռահվիրա

06 Սեպտեմբեր 2025
Պաշտոնական Թեհրանը պարզորոշ հասկացնում

Կովկասյան հարցերով փորձագետ Էհսան Մովահեդիանը լրագրողների հետ զրույցում անդրադ

06 Սեպտեմբեր 2025
Ոգեկոչելով Մուսա լերան հերոսամարտի 110

Կ՚ոգեկոչենք Մուսա լերան հերոսամարտի 110-ամեակը, այն դիւցազնամարտին, երբ բուռ մ

06 Սեպտեմբեր 2025
Հայկական պետականութեան ինքնամերժումը ե

­Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի վեր­ջին յայ­տա­րա­րու­թիւն­նե­րը ­Հա­յոց ցե­ղաս­պա­

05 Սեպտեմբեր 2025
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը պաշտպա

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող 2026 թ․

05 Սեպտեմբեր 2025
Արցախ Վերադա՛րձ

«Կռիւը սրբազան բան է, ճակատամարտը երբեմն նոյնիսկ օգտակար. անոնցմէ ազգ մը դուրս

05 Սեպտեմբեր 2025
Միջազգային փաստաթղթով ոտնահարվում է մի

Սեպտեմբերի 4-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի կ

05 Սեպտեմբեր 2025
Թրամփեան խաղաղութեան թաւշեայ պատրանքը…

Հայաստանում ոչ այնքան անյայտ քաղաքական վերլուծաբան օրերս յայտարարում էր, որ Իս

04 Սեպտեմբեր 2025
Հայ դատի տարածաշրջանային գրասենյակների

Հայ դատի Վաշինգտոնի, Բրյուսելի, Մոսկվայի, և Ֆրանսիայի գրասենյակները խստորեն դա

04 Սեպտեմբեր 2025
Ազգային գիտակցութեամբ զինուած ըլլալու

Հ.Յ.Դ. Բիւրոյի Անդամ Խաժակ Մկրտիչեանի Խօսքը Հ․Ե․Դ․-ի Ողիմպիականին Գերաշնորհ

04 Սեպտեմբեր 2025
Հայ Մշակութային Հիմնարկութեան դրամահաւ

Օրակարգ- Էնսինո, Կալիֆորնիա Օգօստոս 27, 2025 — Համայնքի միասնութեան եւ աջակ

04 Սեպտեմբեր 2025
Ֆրանսական հին-նոր ժապաւէն

Բնական է, որ հայ քաղաքական միտքն ու մամուլը այս օրերուն իրենց ուշադրութիւնը կե

04 Սեպտեմբեր 2025
«Արցախ․ չկարգավորված հակամարտություն,

Սեպտեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Երևանում կայացա

03 Սեպտեմբեր 2025
Իշխանափոխությունից հետո Արցախի ժողովրդ

Երեկվա հանրահավաքը նպատակ ուներ միջազգային հանրությանը ցույց տալու, որ հայ ժող

03 Սեպտեմբեր 2025
Ո՛վ Հայ Ժողովուրդ, Քո Փրկութիւնը Քո Հա

2 սեպտեմբերը Արցախի Հանրապետութեան օրն է: Արդարեւ, 2 սեպտեմբեր 1991-ին Արցախի

03 Սեպտեմբեր 2025
Գյումրին պետք է վերականգնի իր տնտեսակա

Հայաստանը կանգնած է զարգացման համակարգային վերանայման անհրաժեշտության առջև։ Մա

03 Սեպտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company