Իշխան Սաղաթելյանը Արգենտինայի Սենատի եւ Պատգամավորների պալատի անդամների հետ քննարկել է Արցախի հիմնախնդրին առնչվող հարցեր
01 Հունիս 2023
Մայիսի 29-31֊ը իմ հրավերով աշխատանքային այցով Հայաստանում են գտնվում Արգենտինայի հանրապետության Սենատի և Պատգամավորների պալատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամները:
Բարեկամական խմբի անդամների հետ այցելեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:
Այցելեցեինք նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ պատվիրակության անդամներին ներկայացվեցին Թուրքիայի կողմից 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամաբ իրագործված ցեղասպանության մասին:
Հյուրերի հետ եղանք նաև Եռաբլուրում և ծաղիկներ խոնարհեցինք հայրենիքի համար զոհված քաջորդիների հիշատակին:
Մայիսի 31-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբերի ամդամների միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում կարևորել ենք երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացումը, խոսել միջազգային համագործակցության և Արգենտինայի հայ համայնքի դերակատարության մասին։
Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվել է Ադրբեջանի կողմից ՀՀ֊ի նկատմամբ շարունակվող ագրեսիայի, Արցախի շրջափակման և ռազմագերիների խնդիրների մասին։
Անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին` նշել եմ, որ Արցախի Հանրապետությունը կանգնած է էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի առջև, և Արցախի
խնդիրը ոչ միայն այնտեղ ապրող հայերի անվտանգության կամ իրավունքների պաշտպանության հարց է, այլ առաջին հերթին սեփական հայրենիքում ապրելու և ինքնորոշվելու իրավունք:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր