Դրոյի շիրիմին տեղի է ունեցել խոստման արարողություն. ՀՅԴ ՀԵՄ շարքերը համալրել են 20 երիտասարդներ
26 Հունիս 2023
Հունիսի 26-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության ականավոր ռազմաքաղաքական գործիչ Դրաստամարտ Կանայանի շիրիմին տեղի է ունեցել խոստման արարողություն։
Խոստման արարողության արդյունքում Երևանից, Վանաձորից, Գյումրիից, Մասիսից, Աբովյանից և Պռոշյանից ավելի քան 20 երիտասարդներ համալրել են ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության շարքերը:
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը հիմնադրվել է 1993 թ․ և գործունեություն է ծավալում ՀՀ բոլոր մարզերում։
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությանը կարող են միանալ 16 տարին լրացած Հայաստանում բնակվող երիտասարդները, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ հայկական պետությունների զարգացման և հզորացման գործում։
ՀՅԴ ՀԵՄ-ին միանալու համար հարկավոր է լրացնել հետևյալ առցանց ձևաթուղթը։