Հայ երիտասարդն անտարբեր չէ իր հայրենիքի ու ժողովրդի ճակատագրի հանդեպ և պատրաստ է պայքարի
11 Օգոստոս 2023
Օգոստոսի 10-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը այցելել է Բյուրականում ընթացող ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կազմակերպած ամենամյա բանակումի մասնակիցներին։
Իշխան Սաղաթելյանը Հայաստանի բոլոր մարզերից ժամանած շուրջ 400 երիտասարդների հետ զրուցել է Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների և հատկապես երիտասարդության անելիքների մասին։
«Փաստ է, որ հայ երիտասարդն անտարբեր չէ իր հայրենիքի ու ժողովրդի ճակատագրի հանդեպ և պատրաստ է պայքարի»,-նշել է նա ։